ԱՆԴԱՄԱԼՈԻՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ

ԱՆԴԱՄԱԼՈԻՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ

(Ղուկաս 5․ 17-­25)

­ Դու լսեցի՞ր նորությունը, ­ հարցրեց մի մարդ իր ընկերո­ ջը, ­ Հիսուսը մեր գյուղում է։ Նա, ով բուժում է հիվանդներին։

­ Դու մտածում ես մեր ընկերոջ մասի՞ն։ Բայց չէ՞ որ նա չի կարող քայլել։ Ինչպե՞ս կարող է Հիսուսի մոտ գնալ։

­ Եկ մե՛նք նրան տանենք Հիսուսի մոտ,­ ասաց առաջին մարդը։

Եվ շուտով նրանք, օգնություն խնդրելով ևս երկու ծանոթ­ ների, եկան իրենց անդամալույծ ընկերոջ մոտ։ Միասին մի պատգարակ պատրաստեցին, հիվանդին դրեցին դրա վրա և տարան այն տան մոտ, ուր քարոզում էր Հիսուս։ Բայց արի ու տես, որ այնքան մարդ էր հավաքվել, որ հնարավոր չէր անդամալոիյծին ներս տանել։ Շվարած կանգնած էին, երբ հանկարծ նրանցից մեկի դեմքը պայծառացավ։

­ Եկեք տանիքից ներքև իջեցնենք։

Այդ տան տանիքը սովորական կավից էր։ Նրանք ծակ բա­ ցեցին և դրա միջով հիվանդին, պարաններով ներքև իջեցրին, ճիշտ Հիսուսի առաջ։

Հիսուսը ժպիտով տեսավ այդ ամենը և ի զարմանս բոլորի՝ ասաց․

­ Քո մեղքերը ներված են։

Օրենքի ուսուցիչները և փարիսեցիները, որոնք կանգնած էին Հիսուսի կողքին, բարկացան։ Ըստ նրանց, մեղքերը միայն Աստված կարող է ներել։ Հիսուս, իմանալով, թե նրանք ի՞նչ են մտածում, ասաց․

­ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է հեշտ ասել․ «Քո մեղքերը ներված են», թե՞ «Վե՛ր կաց և քայլի՛ր»։

Հիսուս իր այս քայլով ցույց տվեց Օրենքի ուսուցիչներին և փարիսեցիներին, որ իրենց առաջ կանգնած է ո՛չ թե բարո­

յականության մի ուսուցիչ, այլ Աստծու կողմից ու­ ղարկված մեկը։

Օրենքի ուսուցիչները և փարիսեցիները մտա­ ծում էին․ «Իսկ ո՞վ կարող է ստուգել, եթե սրա մեղ­ քերը ներված են։ Բայց եթե դու կարողանայիր սրան բժշկե՜լ․․․»։

Կարդալով նրանց մտքերը, Հիսուս ասաց․

­ Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ տուն։

Անդամալույծը նույն պահին ոտքի ելավ․ նա բժշկված էր։ Նա գոհություն էր հայտնում Հիսուսին և փառաբանում Աստծուն

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Անդամալույծի ընկերների ինչպիսի՞ գործո­ ղություններ համոզեցին մեզ, որ նրանք հավատում էին Հիսուսին։

  2. Անդամալույծին ուղղված Հիսուսի ո՞ր խոս­ քերն անհանգստացրեցին հավաքվածներին։

  3. Բժշկված մարդը շնորհակալություն հայտնե՞ց Հիսուսին, նախքան տուն գնալը։

64. ԱՆԴԱՄԱԼՈԻՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ00:00 / 03:14