
ԲՈՐՈՏԻ ԲԺՇԿՈՒՄԸ
(Ղուկաս 5․ 12-14)
Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուս հաճախ էր ճամ փորդում։ Լինելով զանազան քաղաքներում և գյուղերում՝ նա տեսնում էր հիվանդների և բժշկում նրանց։ Այն ժամանակ Պաղեստինում տարածված էր մի ահավոր և անբուժելի հի վանդություն՝ բորոտությունը։ Դա մաշկային վարակիչ հի վանդություն էր։
Մի անգամ Հիսուս իր աշակերտներով եկավ գալիլեական մի քաղաք և հանդիպեց մի բորոտ մարդու։ Հիվանդը վազեց Հիսուսի մոտ, ընկավ նրա ոտքերը և սկսեց աղաչել․
Տե՜ր, եթե ցանկանաս, կարող ես ինձ մաքրել և բժշկել։ Ինչպիսի՜ վստահություն Հիսուսի նկատմամբ։
Տերը ձեռքով դիպավ հիվանդին և ասաց,
Ցանկանում եմ, բժշկվի՛ր։
Դա պարզապես Հիսուսի ցանկության արտահայտությու նը չէր, այլ աստվածային հրահանգ։ Ոչ ոք Աստծուց բացի, չէր կարող համարձակվել այդպես խոսել։
Եվ հրաշք տեղի ունեցավ․ բորոտությունը անհետացավ։ Մարդը, ամբողջովին առողջ, մաքուր մաշկով, կանգնած էր Հիսուսի առաջ։
Տերը չէր ցանկանում, որ նա այդ մասին պատմի այստեղ այնտեղ, այլ հրահանգեց գնալ և ներկայանալ քահանային, որ նա հաստատի, որ ինքը մաքուր է, ապա զոհ մատուցի, ըստ Մովսեսի օրենքի։
Սակայն հրաշքը հնարավոր չէր թաքցնել։ Եվ շատ ավե լի մարդիկ էին գալիս Հիսուսի մոտ՝ նրան լսելու և նրանից բժշկվելու։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻնչու՞ էր բորոտը վտանգավոր շրջապատի համար։
Ինչու՞ բորոտը այդքան ուրախացավ, երբ տեսավ Հի սուսին։
Ինչու՞ Հիսուսը չէր ցանկանում, որ իր կատարած հրաշ քի մասին շատերը իմանան։