ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ՁԿՆԱՈՐՍ

ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ՁԿՆԱՈՐՍ

(Ղուկաս 5․ 1­11)

Մի անգամ Հիսուս քարոզում էր Գեննեսարեթի, այսինքն Գալիլեայի լճի ափին, և նրա քարոզը շատ մարդկանց գրավեց, ու շատ մարդ հավաքվեց, այնպես որ նա ստիպված եղավ մի նավակ նստել և մի քիչ հեռանալ, որ բոլոր մարդիկ կարողա­ նային իրեն տեսնել, և այնտեղից շարունակեց իր քարոզը։ Երբ քարոզը ավարտեց, Պետրոսին ասաց․

­ Նավարկի՛ր մինչև լճի կենտրոնը, ցանցը գցի՛ր և շատ ձուկ կբռնես։

Պետրոսը հեգնանքով ասաց․

­ Հիմա՜․․․ Լճի կենտրո՛նը․․․

Պետրոսը գիտեր, որ նախ կեսօրին ոչ ոք ձկնորսություն չէր անում, և ոչ ոք լճի կենտրոնում ձուկ չէր որսում, որովհետև այնտեղ լիճը խորն է, և ցանցը լճի խորքը չի հասնում։

­ Ուսուցի՛չ, մենք ամբողջ գիշեր չարչարվեցինք, և ոչինչ չորսացինք, ­ ի վերջո պատասխանեց Պետրոսը։ ­ Եվ, ճիշտն ասած, մենք այնտեղ՝ լճի կենտրոնում, ոչինչ չենք որսա։ Բայց եթե դու ասում ես, ես կնավարկեմ և ցանցը կգցեմ։

Անդրեասը և Պետրոսը ցատկեցին նավակի մեջ և նավար­ կեցին։ Հովհաննեսը և Հակովբոսը նստեցին մյուս նավակը և հետևեցին նրանց։ Նրանք ցանկանում էին տեսնել, թե ինչ է կատարվելու։ Հասնելով լճի կենտրոնը, Պետրոսն ու Անդ­ րեասը ցանցը գցեցին լիճը։ Շուտով ցանցը լցվեց ձկներով և այնքան շատ, որ չէին կարողանում այն դուրս քաշել լճից։ Եվ նրանք օգնության կանչեցին Հակոբոսին և Հովհաննեսին։ Չորսով հազիվ կարողացան ցանցը քաշել և ձկները ծայրեծայր լցնել երկու նավակների մեջ էլ։ Անհավատալի էր։ Նրանք երբեք այդքան ձուկ չէին բռնել։ Այդ անսովոր ձկնաորսը սարսափ գցեց բոլորի վրա։ Սիմոն Պետրոսը ծունկի եկավ Պետրոսի առաջ և վախի մեջ ասաց․

­ Տե՛ր, հեռացի՛ր ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ։ Ես արժանի չեմ լինելու քո կողքին։

Հիսուսը ձեռքը դրեց նրա ուսին և ասաց․

­ Մի՛ վախեցիր, Պետրոս։ Այսուհետև դու ոչ թե ձկներ պի­ տի որսաս, այլ մարդկանց։

Աշակերտները երկու նավակներն էլ ափ հանեցին, խնդրե­ ցին մարդկանց, որ հոգ տանեն ձկների մասին, իսկ իրենք հետ­ ևեցին Հիսուսին։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ինչպիսի՞ հրաշք տեղի ունեցավ Գեննեսարեթի լճում։

  2. Ինչու՞ Պետրոսը խնդրեց Հիսուսին հեռանալ իրենից։

  3. Ի՞նչ խոստացավ Հիսուս Պետրոսին։

62. ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ՁԿՆԱՈՐՍ00:00 / 03:32