
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՋՐՀՈՐԻ ՄՈՏ
(Հովհաննես 4․ 4-29)
Եկեք պատկերացնենք․ արևից կիզված ճանապարհով անց նում են ճանապարհորդներ։ Նրանք մոտենում են Սի
խար քաղաքին և կանգ առնում ջրհորի մոտ, որ շատ դարեր առաջ փորել
էր Հակոբ նահապետը։ Ճանա պարհորդների մեջ մենք տես նում ենք Հիսուսին իր աշա կերտների հետ։ Մոտենում
էր ճաշի ժամը, ուստի և Ու սուցիչը իր աշակերտներին ուղարկում է քաղաք՝ կե րակուր գնելու, իսկ ինքը նստում աղբյուրի մոտ։
Կեսօր էր, արևը կանգնել էր վերևում։ Աիդ ժամանակ սովո րաբար ջրհորի մոտ մարդիկ չէին լինում։ Բայց ահա քաղաքից մի կին է գալիս՝ կուժը բռնած։ Երբ նա ջուր վերցրեց, Հիսուսը անսպասելիորեն ասաց նրան․
Ինձ խմելու ջո՛ւր տուր։
Կինը անակնկալի եկավ, որ իրեն դիմեց մի հրեա տղա մարդ, չէ՞ որ նրանք սամարացիների հետ չէին շփվում։ Բայց Հիսուսը, իմանալով նրա սիրտը, ցանկացավ օգնել նրան։ Նա խոսեց նրա հետ ամենակարևոր բաների մասին՝ հավատքի և այն բանի մասին, թե ինչպես պիտի ճիշտ պաշտել Աստծուն։ Հիսուսը ասաց․
Աստված Հոգի է, և նրան պետք է երկրպագել հոգով, սրտով և ուղիղ մտքով։
Հիսուս ցանկանում էր ասել, որ Աստծուն պաշտելու համար տեղը կարևոր չէ։ Աստծուն աղոթել մենք կարող ենք ցանկա ցած վայրում, որովհետև Նա ամենուր է։ Կինը լսում էր մեծ ուշադրությամբ, Սուրբ Հոգին օգնում էր նրան հասկանա լու Հիսուսի խոսքերը։ Նա բավական ժամանակ փնտրում էր ճշմարտությունը, ուստի և ասաց․
Գիտեմ, որ պիտի գա Մեսիան, այսինքն Քրիստոսը։ Երբ նա գա, մեզ կհայտնի այն ամենը, ինչ մենք պիտի իմանանք, որպեսզի Աստծուն հաճելի լինենք։
Իսկ Հիսուս նրան պատասխանեց․
Այդ ես եմ, որ քեզ հետ խոսում եմ։
Կինը ճանաչեց ճշմարտությունը։ Նա հավատաց, որ նա Փրկիչն է։
Սամարացի կինն այնքա՜ն երջանիկ էր, որ վազեց քաղաք, այդ ամենը պատմելու բոլորին։ Նա հանդիպել էր Փրկչին, որ իրեն կենդանի ջուր էր տվել։
Կինը Սյուքարի բնակիչներին կանչեց ջրհորի մոտ, որ պեսզի տեսնեն ԱՅՆ ՄԱՐԴՈՒՆ, ՈՐ ԻՐԵՆ ԱՍԵԼ ԷՐ, ՈՐ ՔՐԻՍՏՈՍՆ Է։
Բոլոր բնակիչները հուզված շտապեցին Հիսուսի մոտ, քանի որ իրենք էլ էին ցանկանում տեսնել Մեսիային։ Շատ սամարա ցիներ հավատացին Հիսուս Տիրոջը այդ կնոջ խոսքերի հիման վրա, թե նա ամեն ինչ գիտեր իր կյանքի մասին։
Երբ նրանք եկան Հիսուսի մոտ, խնդրեցին նրան մնալ իրենց մոտ։ Հիսուս երկու օր մնաց այդ քաղաքում՝ խոսե լով նրա բնակիչների հետ։ Շատ ավելի մարդիկ հացատացին Նրան, և սամարացի կնոջը ասում էին․
Այժմ ո՛չ միայն քո խոսքերի հիման վրա ենք հավատում, այլ նաև մեր տեսածի և լսածի, որ նա իրապես աշխարհի ՓՐԿԻՉՆ Է։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻսրայելի ո՞ր նահանգում էր գտնվում այդ ջրհորը։
Ի՞նչ ասաց Հիսուս սամարացի կնոջը։
Ինչու՞ կինն ուրախությամբ շտապեց քաղաք։ Ի՞նչ նա ասաց իր համաքաղաքացիներին։