
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒՆ
(Հովհաննես 3․ 1-21)
Այդ Զատկի տոնակատարության ժամանակ Հիսուս շատ հրաշքներ գործեց, և շատերը հավատացին նրան։ Հիմնակա նում աղքատ մարդիկ էին ընդունում նրան իբրև Մեսիայի՝ Փրկչի, իսկ հարուստները տարակուսում էին և զգուշանում։
Բայց Երուսաղեմում կար մեկը, որ իրապես Տիրոջ կարիքն ուներ և շանկանում էր զրուցել Նրա հետ առանձին։
Ցերեկը նա խուսափում էր այդ անել, քանի որ երևելի մեկն էր, կրոնական գերագույն ժողովի անդամ, գիտուն, որ պատ կանում էր փարիսեցիների կրոնական կուսակցությանը։ Նրա անունը Նիկոդիմ էր։
Որպեսզի իր շրջապատի մարդկանցից ավելորդ տհաճութ յուն չունենար, նա Հիսուսի մոտ գնաց գիշերը։ Տուն մտնելով՝ Նիկոդիմն ասաց․
Վարդապետ, մենք գիտենք, որ դու Աստծու կողմից եկած Ուսուցիչ ես, քանի որ այնպիսի հրաշքներ, որ դու ես անում, ոչ ոք չի կարող անել, եթե Աստված իր հետ չլինի։
Նիկոդիմը կարծում էր, թե Հիսուսը մեծ ուսուցիչ է, սակայն չգիտեր, որ Նա Աստծու Որդին է։ Եվ միանգամայն անսպա սելի Հիսուս ասաց նրան, որ ամեն մի մարդ, որպեսզի մտնի Աստծու Արքայություն, պետք է ծնվի վերևից։
Նիկոդիմի համար դա անհասկանալի էր։ Ուստի և հարց րեց․
Ինչպե՞ս կարող է մարդ նորից ծնվել։ Արդյոք նա կարո՞ղ է նորից մանուկ լինել։
Այդ ժամանակ Հիսուսը նրան բացատրեց, որ մարդ պիտի նորից ծնվի վերևից, Սուրբ Հոգուց։ Բայց Նիկոդիմի համար դժվար էր այդ հասկանալ։ Ուստի և Հիսուս բացատրեց նրան հետևյալը․
Ամեն մարդ մեղավոր է, և ինքը միայնակ չի կարող արդա րանալ։ Նա կարող է փոխվել, այլ մարդ դառնալ միայն Սուրբ Հոգու օգնությամբ։
Իսկ ինչպե՞ս է այդ տեղի ունենում, մնում է գաղտնիք մար դու համար։ Դրա համար Հիսուս Նիկոդիմին ասաց հետևյալ բառերը․
Քամին փչում է, ուր որ ուզում է, դու լսում ես նրա ձայ նը, բայց չգիտես թե որտեղից է գալիս և ուր է գնում։ Նույնը կատարվելու է այն մարդու հետ, որ ծնվելու է Սուրբ Հոգուց։ Բայց Նիկոդիմին տակավին անհասկանալի էին այդ ամե
նը, և նա բացականչեց․
Ինչպե՞ս դա կարող է լինել։
Հիսուս սկսեց բացատրել նրան, որ միայն Աստծու հանդեպ ունեցած հավատքը կարող է մարդուն արդար դարձնել, և որ Աստված Իր Որդուն մահվան է հանձնելու մարդկանց մեղ քերի քավության համար․
Որովհետև Աստված Իր Որդուն աշխարհ չի ուղարկել, որ դատի աշխարհին, այլ որ Նրա միջոցով փրկվի աշխարհը։ Որոշ ժամանակ անց Նիկոդիմը հավատաց Տիրոջը և ստա ցավ նոր ծնունդը Սուրբ Հոգուց։ Այլևս նա չէր ամաչում և չէր ծածկում շրջապատից իր հավատքը։ Երբ հետագայում հրեաները դեմ դուրս եկան Հիսուսին, նա Հիսուսի կողքին էր։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻնչու՞ էր Նիկոդիմը ցանկանում առանձին հանդիպել Հիսուսին։
Ի՞նչ պիտի պատահի մարդու հետ, որ նա մտնի Աստ ծու թագավորություն։
Ինչի՞ համար Աստված Իր Որդուն ուղարկեց երկիր։