ՏԱՃԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՔՐՈՒՄԸ

ՏԱՃԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՔՐՈՒՄԸ

(Հովհաննես 2․ 13­-17)

Կանայից Հիսուս իր աշակերտների, Մարիամի և եղբայր­ ների հետ գնաց Կափառնաում, որ մի փոքրիկ նավահանգիստ էր Գալիլեայի ծովին կից, և հաստատվեցին այնտեղ։

Զատկի տոնին Հիսուս գնաց Երուսաղեմ։

Տաճարի հրապարակում խռնված էր ամբոխը։ Այնտեղ ո՛չ միայն մարդիկ էին հավաքվել, որոնք տաճար էին եկել և ցան­ կանում էին զոհեր մատուցել Աստծուն, այլ նաև նրանք, որ եկել էին առևտուր անելու։

Հիսուս բարկացավ այդ առևտրականների և դրամափոխ­ ների վրա, որոնք գումար էին աշխատում ուխտավորների հաշ­ վին։ Տաճարի հրապարակը դարձել էր շուկա։ Աստծու Տան նկատմամբ ո՛չ մի հարգանք չկար։

Հիսուս, վերցնելով մի պարան, բոլոր առևտրականներին անասունների հետ վռնդեց Տաճարի հրապարակից։ Իսկ աղավնեվաճառներին ասաց․

­ Իմ Հոր տունը առևտրի տան մի՛ վերածեք։ Առևտրականները առանց առարկելու դուրս եկան տաճա­

րի տարածությունից։ Դրամափոխները նույնպես ընդունեցին Հիսուսի հեղինակությունը։ Նա շուռ տվեց սեղանները, որոնց վրա լցված էին փոխանակման համար բերված դրամները, որոնք ցրվեցին Տաճարի հրապարակով մեկ։

Մարդիկ, այս տեսնելով, զարմանեւմ էին, և ոչ ոք նրան չէր ընդդիմանում։

Հարցեր քննարկման համար

2 հարց
  1. Ի՞նչ տեսավ Հիսուս Տաճարի հրապարակում։

  2. Ինչպե՞ս վարվեց Հիսուս։ Ինչպիսի՞ բառեր ասաց Նա առևտրականներին։

59. ՏԱՃԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՔՐՈՒՄԸ00:00 / 02:07