ԲԱԲԵԼՈՆԻ ԱՇՏԱՐԱԿԸ

ԲԱԲԵԼՈՆԻ ԱՇՏԱՐԱԿԸ

(Ծննդոց 11)

Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը շատ զավակներ և թոռներ ունեցան։ Պետք է նշել, որ ջրհեղեղից հետո մարդիկ այլևս այդքան երկար չէին ապրում, որքան մինչ այդ։ Եթե Նոյն ապրեց 950 տարի, ապա նրա որդի Սեմը՝ 600 տարի, իսկ Սեմի որդին՝ 430 տարի։

Բայց մինչ Նոյի սերունդները կտարածվեին երկրի տարբեր կողմերով, տեղի ունեցավ հետևյալ դեպքը։ Արևելքից մարդիկ եկան Սեննաարի երկիր։ Նրանք բոլորը խոսում էին նույն լեզվով։ Մի անգամ նրանց մոտ միտք հղացավ և ասաց միմյանց․

- Եկե՛ք, աղյուսներ պատրաստենք և կրակի վրա թրծենք, որպեսզի քաղաք կառուցենք և մինչև երկինք հասնող մի աշտարակ։ Այդ կերպ մենք մինչև ողջ երկրով տարածվելը / ցրվելը անուն կհռչակենք / համբավ ձեռք կբերենք։

Տերը տեսավ նրանց սրտի ամբարտավությունը և ասաց․

- Իջնեմ մարդկանց մոտ և խառնեմ նրանց լեզուն, որպեսզի նրանց լկտի և անմիտ ծրագիրը խափանվի։

Մի պահ մարդիկ դադարեցին իրար հասկանալ, որովհետև նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով։ Դրա հետևանքով այպիսի մի խառնաշփոթ ստեղծվեց, որ աշտարակաշինությունը դադարեց / կանգ առավ։

Եվ Տերը նրանց ցրեց ողջ երկրով մեկ, դրա համար էլ այդ քաղաքը կոչվեց «Բաբելոն», որ նշանակում է «խառնաշփոթ»։

Այս կերպ է Բաբելոնի աշտարակի մասին պատմությունը բացատրում տարբեր լեզուների առաջացումը համաշխարհային ջրհեղեղից հետո։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ի՞նչ էին ցանկանում անել մարդիկ նախքան ողջ երկրով տարածվելը։

  2. Ինչու՞ նրանց մոտ ոչինչ չստացվեց։

  3. Ի՞նչ է նշանակում Բաբելոն քաղաքի անվանումը։

5. ԲԱԲԵԼՈՆԻ ԱՇՏԱՐԱԿԸ00:00 / 02:27