
ՀՐԱՇՔ ԿԱՆԱՅՈՒՄ
(Հովհաննես 2․ 1-11)
Հիսուսի՝ իր աշակերտների հետ Գալիլեա գալուց երեք օր անց Կանա փոքրիկ քաղաքում հարսանիք եղավ։ Մարիամը՝ Հիսուսի մայրը, նույնպես հրավիրված էր։ Դա ուրախ տոնա կատարություն էր․ հյուրերը կերան և խմեցին, երգեցին և պարեցին, պատմություններ պատմեցին և ծիծաղեցին։ Հան կարծ ուրախության գագաթնակետին Մարիամը մոտեցավ Հիսուսին և ասաց․
Գինին վերջացավ։
Հավանաբար հյուրերը փեսային կհամարեին ժլատ, քանի որ բավարար չափով գինի չէր գնել։ Մարիամը հույս ուներ, որ Հիսուսը ինչոր մի ելք կգտնի։ Բայց Հիսուս, իմանալով, թե ինչ է ուզում իր մայրը, պատասխանեց․
Ի՞նչ ես ցանկանում ինձանից, Կի՛ն։ Դեռ իմ ժամը չի եկել։ Մարիամը, սակայն, հավատում էր, որ Հիսուսը կօգնի։ Եվ
սպասավորներին ասաց․
Ինչ որ ձեզ ասի, նույնությամբ կանեք։
Հիսուս իրապես շուտով մոտեցավ սպասավորներին և հրա մայեց դատարկ կարասները լցնել ջրով։ Երբ սպասավորները վեց կարասներն էլ լցրեցին, Հիսուս ասաց․
Իսկ այժմ մի գավաթ տարեք սեղանապետին, որ փորձի։ Սպասավորները զարմանքով և կասկածամտությամբ նա յեցին Հիսուսին․ ի՞նչ է, մեզ ձե՞ռ է առնում։ Բայց հիշելով Մա րիամի խոսքերը, թե ինչ որ ասի, անեն, այդպես էլ արեցին։ Երբ սեղանապետը փորձեց գավաթի միջի պարունակությու
նը, ասաց փեսային․
Մարդիկ լավ գինին սկզբում են հյուրասիրում, իսկ դու այն պահեցիր մինչև հիմա․․․
Փեսան ոչինչ չհասկացավ։
Մարիամը ժպիտով նայեց որդուն, իսկ նրա աշակերտները մտածեցին․ «Իրապես, Նույն ինքն Աստված ուղարկեց Հիսու սին մարդկանց օգնելու»։
Հարցեր քննարկման համար
3 հարցՈ՞ր գյուղաքաղաքը եկավ Հիուս իր աշակերտների հետ։
Ի՞նչ դեպք այնտեղ պատահեց։ Իր հարազատներից ու՞մ տեսավ Հիսուս։
Ի՞նչ տեղի ունեցավ տոնախմբության ժամա նակ։ Ի՞նչ արեց Հիսուս։ Ինչպե՞ս դրան վերա բերվեցին Հիսուսի աշակերտները։