
ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՋԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
(Հովհաննես 1․ 35-51)
Մի անգամ, այն բանից հետո երբ Հովհաննես Մկրտիչը վկայեց Տիրոջ մասին ժողովրդին, Հիսուսը նորից եկավ Հոր դանան։ Հովհաննեսը խոսում էր իր երկու աշակերտների՝ Անդրեասի և Հովհաննեսի հետ։ Տեսնելով անցնող Հիսուսին, Հովհաննես Մկրտիչն ասաց․
Տեսե՛ք, ահա Աստծու գառը։
Այդ ասելով՝ նա հասկացրեց Անդրեասին և Հովհաննեսին, որ նրանք իր մոտ չմնան, այլ հետևեն Հիսուսին, ով ավելի լավ ուսուցիչ կլինի իրենց համար։ Անդրեասը և Հովհաննեսը գնացին Տիրոջ ետևից։ Հիսուսը, ետ դառնալով և տեսնելով նրանց, ասաց․
Ի՞նչ եք ցանկանում։ Նրանք պատասխանեցին․
Ուսուցիչ, որտե՞ղ ես բնակվում։ Հիսուսը պատասխանեց․
Եկե՛ք և տեսե՛ք։
Անդրեասը և Հովհաննեսը գնացին Հիսուսի ետևից և մտան այն տունը, ուր նա ապրում էր, և այնտեղ անցկացրեցին գիշե րը։ Որքա՜ն հաճելի էր նրանց համար խոսել Հիսուսի հետ։ Ոչ ոք երբևէ այդքան անկեղծ, պարզ, բայց և իմաստուն բաներ չէր ասել իրենց։
Անդրեասը Սիմոն անունով մի եղբայր ուներ։ Իրենց հոր հետ նրանք ապրում էին Բեթսայիդա գյուղաքաղաքում՝ Գա լիլեայի լճի ափին։ Նրանք ձկնորսներ էին։ Անդրեասը գնաց փնտրելու եղբորը, և երբ գտավ նրան, ուրախությամբ ասաց․
Մենք գտանք Մեսիային՝ Քրիստոսին։
Հաջորդ օրը Հովհաննեսը իր երկու աշակերտների հետ դարձյալ կանգնած էր։ Եվ տեսնելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահա Աստծու Գառը»։ Եվ երկու աշակերտ- ները նրանից լսեցին, ինչ որ ասաց, ու գնացին Հիսուսի հետևից։ Հիսուսը շրջվեց, տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ու նրանց ասաց. «Ի՞նչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռա՛բբի (որ
նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ ես մնում»։ Նրանց ասաց. «Եկե՛ք ու տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր մնում։ Այդ օրը նրա մոտ մնացին, որովհետև
տասներորդ ժամն էր։ Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդ- րեասը, մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհան- նեսից ու նրա հետևից գնացին։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային (որ “Քրիս-
տոս” է նշանակում)»։ Հովհ․1․3541
Եվ Սիմոնին առաջարկեց գնալ և ծանոթանալ Հիսուսի հետ։ Սիմոնին տեսնելով՝ Հիսուսն ասաց․
Դու, Սիմո՛ն, Հովնանի որդի, դու պիտի կոչվես Կեփաս, որ նշանակում է «քար», որ է՝ «Պետրոս»։
Սիմոնը, տեսնելով նրան առաջին անգամ, շատ զարմացավ, որ գիտեր իր անունը։
Հիսուսը, Սիմոնին տալով նոր անուն, գիտեր, որ որոշ ժա մանակ անց այդ պարզ ձկնորսը պիտի լիներ հոգևոր հսկա, ամուր և պինդ, ինչպես քարը։
Հարցեր քննարկման համար
2 հարցՈվքե՞ր եղան Հիսուսի առաջին աշակերտները։
Ու՞մ Հիսուսը տվեց Պետրոս անունը, և ի՞նչ է այդ նշա նակում։