
ՀԻՍՈՒՍԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ
(Ղուկաս 4․ 1-13)
Աստծու և Նրա Որդու ամենամեծ հակառակորդը եղել և մնում է սատանան։ Հիսուս Քրիստոսը, հազիվ էր մկրտվել, որ սատանան մոտեցավ Նրան և փորձեց գայթակղեցնել։
Մկրտությունից հետո Սուրբ Հոգին Նրան տարավ անա պատ։ Հիսուս այնտեղ ծոմ պահեց և 40 օր ոչինչ չկերավ ու չխմեց։
Սատանան, որ միշտ փորձում է մարդկանց մեղքի մեջ գցել, կարծեց, թե նույնը կարող է անել նաև Հիսուսի հետ։ Նա, մտա ծեց, թե միգուցե Հիսուս սոված է, ծարավ և թուլացած մարմ նով, և ինքը կարող է հեշտությամբ գայթակղեցնել նրան, և Նա այլևս երբեք չի կարողանա իր վրա վերցնել մարդկանց մեղքերը, անապատում մոտեցավ Հիսուսին և ասաց․
Եթե դու Աստծու Որդին ես, ասա այս քարերին, որ հաց դառնան։
Հիսուսը նրան պատասխանեց․
Մարդ միայն հացով չի ապրում, այլ նաև Աստծու Խոսքով։ Եվ սատանան ոչնչով չկարողացավ հակադարձել Հիսու սին։ Այդ ժամանակ նա փորձեց մեկ անգամ ևս գայթակղեցնել նրան։ Նա տարավ Հիսուսին մի բարձր լեռ, ապա բարձունքից ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները և նրանց
փառքը և մեծամտորեն ասաց․
Այս ամենը կտամ քեզ, եթե ինձ երկրպագես։ Եվ Հիսուսը պատասխանեց․
Հեռացի՛ր ինձանից, սատանա՛, քանի որ գրված է․ «Միայն Աստծուն երկրպագի՛ր և միայն Նրան ծառայի՛ր»։
Դրանից հետո սատանան Հիսուսին բերեց Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի տանիքի ամենաբարձր տեղը և քծնե լով ասաց․
Եթե դու Աստծու Որդին ես, ապա քեզ վա՛յր գցիր, որով հետև գրված է․ «Հրեշտակները քեզ իրենց ձեռքերի վրա կտա նեն»։
Հիսուս պատասխանեց Սուրբ Գրքի մեկ այլ հատվածով․
«Մի՛ փորձիր Տիրոջը՝ քո Աստծուն»։
Եվ սատանան ձեռնունայն և գլխիկոր հեռացավ Հիսուսից։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻնչու՞ սատանան փորձեց խաթարել Հիսուսի առա քելությունը։
Ո՞վ տարավ Հիսուսին անապատ։
Ինչպիսի՞ 3 փորձություններով սատանան մոտեցավ Հիսուսին։ Ի՞նչ պատասխանեց դրանց Հիսուս։