
ՀԻՍՈՒՍ ՄԿՐՏՎՈՒՄ Է
(Ղուկաս 3․ 1-18; 21-22)
Զաքարիայի և Եղիսաբեթի որդի Հովհաննեսի ծնունդը նույնպես եղավ Գաբրիել հրեշտակի ավետումով։ Աստված Հովհաննեսին նախատեսել էր յուրահատուկ առաքելություն։ Երբ Հիսուս դարձավ 30 տարեկան, Հովհաննեսն արդեն հա սունացել էր և ապրում էր Հուդայի անապատում։
Այստեղ՝ անապատում, ուր ոչինչ չպետք է շեղեր նրան հոգ ևոր կյանքից, Հովհաննեսը ցանկանում էր գտնել բացարձակ հանգստություն և Աստծու հետ ներդաշնակություն։
Գնա՛ Հորդանան և քարոզի՛ր այնտեղ, եղավ Աստծու խոսքը Հովհաննեսին։
Աստված նաև ասաց նրան, թե ի՛նչ պիտի քարոզի։ Հով հաննեսը հնազանդվելով՝ գնաց այնտեղ, ուր իրեն թելադրել էր Աստված։ Այնտեղ նա քարոզում էր Հորդանան գետի շրջա կայքում գտնվող գյուղերի բնակիչներին և ասում․
Ապաշխարե՛ք, փոխե՛ք ձեր կյանքը, Աստծու թագավո րությունը գալու է նաև երկիր, այն ահա շուտով գալու է, պատ րա՛ստ եղեք։ Չի կարելի մնալ այնպես, ինչպիսին եք այժմ։
Սկզբում մարդիկ նրա կոչերը տարօրինակ էին համարում․ ոմանք ծիծաղում էին նրա վրա, ուրիշներին նրա խոսքերը բարկացնում էին։ Կային նաև մարդիկ, որ համարում էին, որ Հովհաննեսը Աստծու Խոսքի քարոզիչ է։
Մկրտվե՛ք, հորդորում էր նրանց Հովհաննեսը։ Ես մկրտում եմ ձեզ Հորդանանի ջրերի մեջ ընկղմելով։ Դա նշան է, որ լվացվելով ջրում՝ դուք ո՛չ միայն լվանում եք կեղտը ձեր մարմնից, այլև հայտարարում եք բոլորին, որ հրաժարվում եք նախկին կյանքից։ Մկրտությունը ձեզ համար նոր կյանքի սկիզբ պիտի լինի։
Շատերն էին մկրտվում։ Նրանք ասում էին իրենց ընկեր ներին և ծանոթներին, որ այդ վայրկյանից ցանկանում են ապրել նոր կյանքով։ Նրանց բառերը հետաքրքրություն էին ստեղծում շատերի մոտ և ցանկություն՝ գալու ու տեսնելու Հովհաննեսին։
Ոմանք հարցնում էին Հովհաննեսին․
Լսի՛ր, ի՞նչ իրավունքով ես դու մկրտում մարդկանց և պա հանջում, որ փոխեն իրենց կյանքը։ Մի՞թե դու Աստծու Որդին ես, որի մասին ասել են մարգարեները։
Ո՛չ, պատասխանում էր Հովհաննեսը, ես Նա չեմ, որի մասին դուք ասում եք։ Թեև իմ մասին էլ շատ դարեր առաջ Եսայի մարգարեն ասել է․ «Անապատում մի ձայն է կանչում։ Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը»։ Ես եկել եմ մկրտելու ձեզ ջրով, իսկ Նա, որին սպասում եք, կմկրտի ձեզ Սուրբ Հոգով։ Նա այնքան մեծ է, որ ես նրա կոշիկների կապերը արձակելու արժանի չեմ։
Մինչ Հովհաննեսը խոսում էր, նկատեց Հիսուսին, որ մոտե նում էր իրեն։ Բոլորը հետհետ էին քաշվում նրան ճանապարհ տալու համար։ Այդ ժամանակ Հովհաննեսն ասաց․
Տեսե՛ք, ահա Աստծու գառը, որ վերցնելու է իր վրա աշ խարհի մեղքերը։ Այժմ իրականացավ մարգարեությունը։ Ահա՛ Նա, որի մասին ասում էի ձեզ։
Հիսուսը, մոտենալով Հովհաննեսին, ասաց․
Ես եկել եմ, որ մկրտվեմ քեզանից։
Ե՞ս քեզ մկրտեմ, զարմացավ Հովհաննեսը։ Այդ ես պետք է մկրտվեմ քեզանից։
Հովհաննե՛ս, թու՛յլ տուր, որ կատարվի այն, ինչ Աստված է ծրագրել։
Երկուսն էլ մտան Հորդանան։ Հովհաննեսը ձեռքը դրեց Հի սուսի գլխին և սուզեց ջրի մեջ։ Եվ այդ պահին մի անսովոր բան տեղի ունեցավ։ Երբ Հիսուս վեր կացավ ջրից, Սուրբ Հո գին իջավ երկնքից աղավնու կերպարանքով, և բոլորը լսեցին․
Սա՛ իմ սիրելի որդին է, որ ունի իմ ողջ հաճությունը։ Այսպիսով՝ Հովհաննեսը կատարեց իրեն վստահված առա
քելությունը։ Նա ասաց մարդկանց, որ գալիս է Փրկիչը։ Եվ ահա Նա այստեղ է՝ Հիսուսը Նազարեթից, Աստծու Որդին։ Բայց դա չի նշանակում, թե բոլոր հրեաները միանգամից հա վատացին Տիրոջը։ Ո՛չ, միայն քչերը։
Հարցեր քննարկման համար
3 հարցՈրտե՞ղ էր ապրում Հովհաննեսը երկար տարիներ։
Ո՞վ ասաց նրան, որ մկրտի մարդկանց։ Ո՞վ կարող է մարդկանց մեղքերը «սրբել»։
Ի՞նչ ասաց Հայր Աստված երկնքից, երբ Հիսուս մկրտվեց։