ՀԻՍՈՒՍՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

ՀԻՍՈՒՍՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

(Ղուկաս 2․ 40-­52)

Հիսուսը մեծացավ Նազարեթում՝ հյուսն Հովսեփի ընտա­ նիքում։ Երբ լրացավ նրա 12 տարին, Հովսեփը և Մարիամը նրան իրենց հետ տարան Երուսաղեմ՝ Զատկի տոնը նշելու։ Ամեն տարի հրեաները տոնում էին Զատիկը և ուրախութ­ յամբ սպասում այդ տոնին։ Նրանցից շատերը երկարօրյա ուխտագնացության էին մեկնում Երուսաղեմ, ուր ներկա էին լինում տաճարի տոնակատարություններին։ Այնտեղ նրանք օրհնաբանում էին Աստծուն, որ սիրում էր իր ժողովրդին և այդքան հաճախ օգնում էր նրան։ Բոլորն ուրախ տրամադ­ րությունների մեջ էին, բայց հատկապես երեխաները, որոնց 12 տարին լրացել էր անցնող տարում, որովհետև նրանք առաջին

անգամ իրավունք էին ստանում մասնակցել այդ տոնակա­ տարություններին։

Եվ այդ անգամ ծնողներն իրենց հետ վերցրին նաև Հիսու­ սին և հարևանների հետ ուղևորվեցին Երուսաղեմ։ Ի՜նչ միայն նա չտեսավ և չլսեց ճամփորդության ժամանակ։ Ճանապար­ հին շատ հետաքրքիր բաներ տեսավ, բայց երբ հասավ Երու­ սաղեմ, նրա բոլոր ակնկալիքները գերազանցվեցին։ Փառավոր տաճարը և հազարավոր ձայները, որ ձուլվում էին միմյանց և մեկ դառնում։ Հիսուսին շատ էր հետաքրքրում, թե ինչպես էր տեղի ունենում ծեսը տաճարում։ Ծնողները մանրամասնորեն բացատրում էին նրան ամեն ինչ։

Տոնակատարությունը տևեց յոթ օր։ Այնուհետև ուխտա­ վորները պատրաստվեցին վերադառնալու իրենց տները։ Մա­ րիամը և Հովսեփը փնտրեցին Հիսուսին, սակայն ոչ մի տեղ չէին գտնում։ Նրանք կարծեցին, թե իրենց հարևանների հետ արդեն ճանապարհ է ընկել, քանի որ նա հաճախ էր նրանց հետ լինում։ Եվ չմտահոգվելով՝ ճամփա ընկան։ Երեկոյան, երբ հասան հարևաններին, պատկերացնու՞մ եք, թե որքան անհանգստացան, երբ Հիսուսին նրանց հետ չգտան։ Ի՞նչ անել։ Ստիպված եղան վերադառնալ Երուսաղեմ։ Նրանք ամե­ նուր փնտրեցին իրենց որդուն, հարցուփորձ արեցին սրան­

նրան, բայց ապարդյուն։

Հովսեփը և Մարիամը ընկան տագնապի մեջ։ Նրանց ան­ հանգստությունը գնալով ավելի էր մեծանում։ Ի վերջո որոշե­ ցին փնտրել տաճարում, այն սրահում, ուր դպիրները Սուրբ Գրքից հատվածներ էին քննարկում։ Նրանք գրեթե հույս չու­ նեին Հիսուսին գտնելու։ Ի՞նչ պիտի աներ երեխան մեծահա­ սակների մեջ։ Բայց արի ու տե՛ս, նրանք իրենց որդուն գտան հենց այնտեղ՝ տաճարում։ Նրանք չէին հավատում իրենց աչ­ քերին և ականջներին․ Հիսուս զրուցում էր դպիրների հետ, որոնք զարմացած էին նրա իմաստությամբ։

Թեթևացած և ուրախությամբ Մարիամը և Հովսեփը գրկե­ ցին իրենց որդուն։ Մարիամը փոքր­ինչ հանդիմանական տո­ նով հարցրեց Հիսուսին․

­ Որտե՞ղ էիր։ Մենք այդքան երկար փնտրում էինք քեզ։ Հիսուսը պատասխանեց․

­ Այս ամբողջ ժամանակ ես այստեղ էի՝ իմ երկնավոր հոր տանը։

Ո՛չ Հովսեփը, ո՛չ Մարիամը չէին հասկանում Նրա խոսքերը։ Նրանք վերցրին որդուն և մեկնեցին Նազարեթ։

Մեծանալով՝ Հիսուս ամեն տարի ավելի խելացի էր դառ­ նում։ Նա սիրում էր իր ծնողներին, լսում էր նրանց և հնա­ զանդվում։ Անցան ևս տասնութ տարիներ։ Նրա մայրը՝ Մա­ րիամը, իր ողջ կյանքում հիշում էր Հիսուսի խոսքերը, որ ասաց 12 տարեկան հասակում տաճարում, և անընդհատ մտածում էր այդ խոսքերի մասին։

Հարցեր քննարկման համար

4 հարց
  1. Ո՞ր տոնին էին հրեաները պարտավոր մեկնել Երու­ սաղեմ։

  2. Ո՞ր տարիքին էին տղաներին տանում տաճար Զատ­ կի տոնին։

  3. Որտե՞ղ էր Հիսուս և ինչո՞վ էր զբաղվում, երբ Հովսեփը և Մարիամը կորցրել և փնտրում էին նրան։

  4. Առաջին անգամ տաճար գնալուց հետո քանի՞ տարի Հիսուսն ապրեց Նազարեթում՝ իր ծնողների հետ։

54. ՀԻՍՈՒՍՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ00:00 / 04:47