ԴԱՆԻԵԼԸ ԴԱՐԵՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

ԴԱՆԻԵԼԸ ԴԱՐԵՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

(Դանիել 6)

Մարերի և պարսիկների նոր թագավորությունը ղեկավարում էր Կյուրոսը։ Նա Բաբելոնի վրա թագավոր կարգեց մարերի Դարեհ թագավորին։ Դարեհը թագավորության վրա հարյուր քսան նախարարներ կարգեց, որոնք պետք է կառավարեին երկիրը, իսկ նրանց վրա կարգեց երեք իշխանների, որոնք հետևում էին երկրի կառավարման կարգուկանոնին։ Այդ երեք իշխաններից մեկը Դանիելն էր։ Դարեհ թագավորը շատ բարձր էր գնահատում Դանիելին, բայց պալատում կային մարդիկ, որոնք նախանձում էին նրա հաջողություններին։ Եվ որպեսզի ազատվեին Դանիելից, նրանք մի նենգ ծրագիր մշակեցին։ Մի անգամ նրանք եկան թագավորի մոտ և ասացին․

- Օ՜հ, արքա՜, թո՛ղ երկարեն քո կյանքի օրերը։ Դու հզոր, վեհանձն ու բարյացկամ արքա ես։ Բոլորը քո բարյացկամությամբ են ապրում, բայց ոչ բոլորն են դրա մասին իմանում։ Դրա համար մենք մտածել ենք, թե ինչպես անենք, որ քո բարյացկամության մասին շուրջբոլորն իմանան։ Հարկ է, որ դու մի հրաման արձակես, համաձայն որի մեկ ամսվա ընթացքում երկրում ոչ ոք չի կարող որևէ մեկից մի բան խնդրել, բացի քեզնից։ Ո՛չ մարդու, ո՛չ Աստծու, այլ միայն քեզ պետք է խնդրել։ Եվ այդ ժամանակ բոլորին պարզ կդառնա, թո որքան բարյացկամ ես դու։

- Դա լավ միտք է, - մտածեց թագավորը, որովետև իրեն շոյված զգաց։ - Ես այդպիսի հրաման կստորագրեմ, իսկ ով հրամանը խախտի, առյուծների գուբը կնետվի։

47. ԴԱՆԻԵԼԸ ԴԱՐԵՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ00:00 / 02:18