ԴԱՆԻԵԼԸ ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԳԲՈՒՄ

ԴԱՆԻԵԼԸ ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԳԲՈՒՄ

(Դանիել 6)

Պարսիկների ու մարերի հրամանները տարբերվում էին նրանով, որ դրանք անբեկանելի էին։ Նույնիսկ թագավորն ինքը չուներ իրավունք ստորագրված հրամանը փոփոխության ենթարկելու։ Անշուշտ, Դավիթն իմացավ նոր օրենքի մասին։ Այնուամենայնիվ, ինչպես միշտ, նա օրը երեք անգամ ծնկում էր Տիրոջ առաջ՝ Նրան աղոթելու։ Աղոթասենյակի պատուհանները բաց էին, դրա համար դրսում Դանիելի ձայնը լավ լսելի էր պալատականներին։ Թագավորի պաշտոնյաները մտան նրա տուն և [գտան Դանիելին, որ աղոթքի էր կանգնել և խնդրում էր իր Աստծուն]։ Նրանք բռնեցին նրան և արագ կանգնեցին Դարեհ արքայի առաջ և տեղեկացրեցին նրան իրենց տեսածն ու լսածը՝ ասելով․

[- Դանիելը չհնազանդվեց քո հրամանին, արքա՛, և երեք անգամ ինչ-որ բան է խնդրում իր Աստծուց]։

Դարեհը խիստ բարկացավ․

- Չի՛ կարող պատահել, - գոչեց թագավորը, - Դուք չեք համարձակվի զրպարտել իմ բարեկամին ու լավագույն կուսակալին։ Ես դա թույլ չե՛մ տա։

- Բայց, արքա՜, մենք նրան ոչ մի վատ բան չենք ցանկանում, - համարձակվեց պատասխանել նրանցից մեկը։ - Ուղղակի դա է պահանջում օրենքը։

- Դու՛ ստում ես, - գոչեց թագավորը։ - Դուք ուզում եք ոչնչացնել Դանիելին, դրա համար էլ համոզեցիք ինձ ստորագրել այդ հրամանը։ Չքվե՛ք աչքիս առաջից։

Դարեհը վշտացած էր։ Ամբողջ օրը նա մտորումների մեջ էր և խորհրդակցում էր նախարարների ու մտերիմների հետ, բայց ոչ ոք չգիտեր ինչպես շրջանցել օրենքը։ Հուսահատ Դարեհը գնաց Դանիելի մոտ, որ արդեն կանգնած էր առյուծների գբի առջև։ Երբ հանցագործին մահապատժի վճիռ էին կայացնում, ապա առյուծներին մի քանի օր չէին կերակրում, որպեսզի նրանք հնարավորինս կատաղած լինեն։

Դարեհը ծանր սրտով ձեռքը դրեց Դանիելի ուսին․

- Թող քո Աստվածն այժմ քեզ օգնական լինի, որին դու հավատարմորեն ծառայում ես։ Իսկ ես ոչինչ չեմ կարող անել։

Եվ թագավորը նշան տվեց, համաձայն որի Դանիելին գցեցին գբի մեջ։

Դարեհն ամբողջ օրը ոչինչ չէր կերել, իսկ գիշերը չէր կարողանում քնել։ Հենց արևը ծագեց, նա շտապեց առյուծների գբի մոտ։

- Դանիե՜լ, - դողացող ձայնով կանչեց թագավորը։ - Դանիե՜լ, դու դեռ ո՞ղջ ես։ Քո Աստվածը փրկե՞ց քեզ։

Գբից լսվեց Դանիելի ցածր ձայնը․

- Այո՜, ի՛մ արքա։ Աստված ուղարկեց իր հրեշտակին, որը փակեց առյուծների երախը, և նրանք ինձ ոչ մի վնաս չպառճառեցին։

Դանիելին իսկույն դուրս բերեցին գբից․ նա ընդհանրապես չէր վնասվել։ Դարեհը մի առանձնահատուկ ուրախություն էր զգում և մեծ թեթևություն։ Պալատ վերադառնալով՝ նա հրամայեց, որ Դանիելի հակառակորդներին անհապաղ առյուծների գուբը նետեն։ Այնուհետև Դարեհը հրովարտակներ ուղարկեց երկրի բոլոր նահանգների պաշտոնյաներին․

- Հրամայու՛մ եմ, որպեսզի իմ թագավորության մեջ ապրող բոլոր մարդիկ երկրպագեն Դանիելի Աստծուն, որովհետև Նա է կենդանի Աստվածը։ Նա է կարող փրկել և հրաշքներ գործել։ Նրա թագավորությունն ավելի մեծ է, քան իմը, և այն գոյություն է ունենալու հավիտյան։

ՀԱՐՑԵՐ

1) Ի՞նչ արեց Դանիելը, երբ իմացավ Դարեհի նոր հրամանի մասին։

2) Ի՞նչ ասաց Դարեհը Դանիելին առույծների գբի մեջ գցելուց առաջ։

3) Ի՞նչ հրովարտակ արձակեց Դարեհը Դանիելի փրկվելուց հետո։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ի՞նչ արեց Դանիելը, երբ իմացավ Դարեհի նոր հրամանի մասին։

  2. Ի՞նչ ասաց Դարեհը Դանիելին առույծների գբի մեջ գցելուց առաջ։

  3. Ի՞նչ հրովարտակ արձակեց Դարեհը Դանիելի փրկվելուց հետո։

48. ԴԱՆԻԵԼԸ ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԳԲՈՒՄ00:00 / 04:44