ԿՐԱԿԻ ՀՆՈՑԸ

ԿՐԱԿԻ ՀՆՈՑԸ

(Դանիել 3)

Շատ շուտով Նաբուգոդոնոսոր թագավորը մոռացավ, որ Դանիելի Աստվածը միակ ճշմարիտ Աստվածն է։ Նա հրամայեց մի ոսկե արձան պատրաստել, որպեսզի բոլորը դրան երկրպագեն։ Այդ կապակցությամբ շատ հյուրեր էին հրավիրել, այդ թվում նաև Դանիելի ընկերներին։ Հայտարարեցին, որ երբ երաժշտությունը հնչի, բոլորն ընկնեն գետնին և խոնարհվեն ոսկե արձանի առաջ, իսկ ով հրաժարվի այդպես անել, կնետվի բորբոքված կրակի հնոցի մեջ։

Տոնը սկսվեց, հնչեց երաժշտությունը, բոլորն ընկան ոսկե արձանի առաջ խոնարհվելու։ Բոլորը՝ բացի Դանիելի ընկերներից։ Ծառաներն այդ մասին տեղեկացրին թագավորին։ Թագավորը ցասումի մեջ հրամայեց իր մոտ բերել նրանց և պայման դրեց․

- Կամ դուք խոնարհվում եք ոսկե արձանին, կամ կնետվեք շիկացած հնոցի մեջ։ Եվ ո՞ր աստվածն է ձեզ ազատելու իմ ձեռքից։

Բայց Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովն ասացին թագավորին․

- Մեր Աստվածը, որին ծառայում ենք, այնքան զորեղ է, որ կփրկի մեզ շիկացած հնոցից և կազատի քո ձեռքից։ Բայց եթե անգամ չցանկանա այդ անել, այդ դեպքում ևս մենք քո աստվածներին չենք ծառայելու և ոսկե կուռքին չենք երկրպագելու։

Ի պատասխան նրանց այդ խոսքերի, Նաբուգոդոնոսորը հրամայեց հնոցը բորբոքել սովորականից յոթ անգամ ավելի։ Նա ամենաուժեղ զինվորներին հրամայեց բռնել երեք երիտասարդներին և հնոցը նետել։ Հնոցից դուրս ելնող բոցը / ջերմությունն այնքան ուժեղ էր, որ այրեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին այնտեղ նետող երեք զինվորներին։ Իսկ երեք պատանիները կապկպված ընկան հնոցի մեջ։

Թագավորը նայում էր տեղի ունեցածին և ի զարմանս իրեն տեսավ, որ հնոցում ինչ որ արտասովոր բան էր կատարվում։ Նա հապճեպ ոտքի ելավ և հարցրեց իր խորհրդականներին․

- Մի՞թե մենք երեք կապկպված տղաների այնտեղ չնետեցինք։

- Այո՛, - ասացին նրանք։

- Բայց ես տեսնում եմ, որ չորս հոգի ողջ ու առողջ ազատ քայլում ենք կրակի միջով։ Եվ չորրորդը Աստծու Որդու նման է երևում, - ասաց Նաբուգոդոնոսորը։

Նա վազեց հնոցի մոտ և գոչեց․

- Սեդրա՛ք, Միսա՛ք և Աբեդնագո՛վ, ծառանե՛ր ամենաբարձրյալ Աստծու, դու՛րս եկեք։ Այստե՛ղ եկեք։

Այդժամ երեքով դուրս եկան կրակի միջից և մոտեցան թագավորին։ Թագավորին շրջապատած բոլոր խորհրդականները տեսան, որ կրակը չի խանձել նույնիսկ նրանց մազերը, չի այրել հագուստը և անգամ կրակի հոտ չէր գալիս նրանց վրայից։ Դա մեծ հրաշք էր, որովհետև զինվորները մեռան սոսկ հնոցի բերանի մոտ գտնվելով։

Նաբուգոդոնոսորը ստիպված եղավ ճանաչել ամենակարող Աստծուն, որին երկրպագում էին հրեա պատանիները։ Նա ազնվորեն ասաց․

- Թո՛ղ օրհնալ լինի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որն ուղարկեց իր հրեշտակին և ազատեց իրեն հուսացող ծառաներին։ Նրանք պատրաստ էին հրաժեշտ տալ իրենց կյանքին, բայց չծառայեցին և չխոնարհվեցին ոչ մի այլ աստծու, բացի իրենց Աստծուց։

Նաբուգոդոնոսորը վերականգնեց երեք ընկերներին իրենց պաշտոններում և մեծամեծ պատիվների արժանացրեց։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ի՞նչ հրաման արձակեց Նաբուգոդոնոսոր թագավորը։

  2. Ինչու՞ Դանիելի ընկերները հրաժարվեցին երկրպագել ոսկե արձանին։

  3. Ինչպե՞ս Աստված փրկեց նրանց։ Ի՞նչ ասաց Նաբուգոդոնոսորը՝ տեսնելով նրանց փրկությունը։

45. ԿՐԱԿԻ ՀՆՈՑԸ00:00 / 04:47