ԴԱՆԻԵԼԸ ԵՎ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԴԱՆԻԵԼԸ ԵՎ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

(Դանիել 1)

Նաբուգոդոնոսորի պալատում ապրում էին մի քանի հրեա պատանիներ՝ թագավորական և իշխանական ընտանիքների ժառանգներ։ Թագավորը հատուկ ծրագիր ուներ այս երիտասարդ տղաների հետ կապված։ Նա որոշել էր կրթել նրանց երեք տարվա ընթացքում՝ ուսուցանելով քաղդեական լեզուն և տարբեր գիտություններ, որպեսզի արդյունքում նրանք իրեն օգնականներ դառնային այդ հսկայական կայսրության կառավարման մեջ։ Պատանիներին անուններն էին՝ Դանիել, Անանիա, Միսայել և Ազարիա, բայց որպեսզի նրանց իրենց հրեական ծագման մասին ոչինչ չհիշեցներ, նրանց բաբելական անուններով կոչեցին՝ Բաղդասար, Սեդրաք, Միսաք և Աբեդնագով։

Ընկերները գերության մեջ լինելով՝ շարունակում էին հավատալ և աղոթել իրենց Աստծուն։ Սկզբից ևեթ, չնայած մահվան վտանգին, նրանք որոշեցին չպղծվել թագավորական պալատի կերակուրներով ու գինով։

Աստված օրհնել էր երիտասարդների քաջությունն ու հավատարմությունը և նրանց շնորհել իմաստություն, գիտելիքներ և ընդունակություն ուսման մեջ, ինչպես նաև արտաքին գեղեցկություն։

Դանիելն Աստծուց հատուկ շնորհ ստացավ․ Սուրբ Հոգու օգնությամբ նա կարողանում էր մեկնել երազներ և տեսիլքներ։

Մի անգամ նա մեկնեց Նաբուգոդոնոսի երազը, որը ոչ ոք չէր կարողանում բացատրել։ Թագավորն ապշած էր դրանում, բայց Դանիելն ասաց, որ այդ ընդունակությունն իրենը չէ, այլ այդ շնորհն Աստված է տվել։ Նաբուգոդոնոսորը փառավորեց ճշմարիտ Աստծուն, որին երկրպագում էր Դանիելը։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Նաբուգոդոնոսորն ու՞մ բնակեցրեց իր պալատում։ Ինչպե՞ս էին նրանց անվանում։

  2. Ի՞նչ պլան ուներ նա այդ պատանիների հետ կապված։

  3. Ի՞նչ որոշում ընդունեցին պատանիները։

44. ԴԱՆԻԵԼԸ ԵՎ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ00:00 / 02:20