ԳԵՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՐՈՒԹՅՈՒՆ

(Դ Թագավորներ 24)

Անցան երեք հարյուրից ավել տարիներ այն ժամանակներից, ինչ Սողոմոն թագավորը կառավարել էր մեծ ու հարուստ երկիրը։

Նրա մահից հետո թագավորությունը բաժանվեց երկու մասի։ Գլխավոր քաղաքը, ինչպես նախկինում, Երուսաղեմն էր։ Այնտեղ էր գտնվում թագավորի պալատը, իսկ գլխավորը, այնտեղ էր Սողոմոնի կառուցած տաճարը։ Այժմ այդ երկիրը կոչվում էր Հուդա։

Ցավոք, և՛ թագավորը, և՛ ժողովուրդը շեղվել էին Աստծու ճանապարհից, չէին կատարում նրա պատվիրանները և երկրպագում էին հեթանոս աստվածներին ու կուռքերին։ Աստծու մարգարեները մերկացնում էին ժողովրդի և կոչ անում ապաշխարության, բայց նրանց ոչ ոք չէր լսում։

Այնուհետև եկավ Աստծու դատաստանը, և երկիրը գրավեցին բաբելացիները։

Նաբուգոդոնոսրը՝ Բաբելոնի թագավորը, հրեաների ամենավտանգավոր թշնամին էր։ Նա զորքով եկավ Երուսաղեմի, գերեվարեց թագավորին, ավար առավ տաճարի ամբողջ ոսկյա և արծաթյա անոթները և տարավ Բաբելոնում գտնվող հեթանոսական աստծու տաճարը։ Բաբելացիները ավար առան նաև տաճարի և Սողոմոնի պալատի բոլոր գանձերը։ Թալանելով՝ նրանք հրի մատնեցին թագավորի պալատը, տաճարը, ինչպես նաև հրեա անվանի մարդկանց տները։

Նաբուգոդոնոսորը գերեվարեց և Բաբելոն տարավ պատանիների՝ թագավորի և հրեա իշխանավորների որդիներին, յոթ հազար հրեա ընտիր զինվորների, ինչպես նաև հյուսնների և դարբինների։

Այդպիսով՝ Հուդան և Երուսաղեմն ընկան Նաբուգոդոնոսորի տիրապետության տակ։

Աստված այդ կերպ դատաստան տեսավ Իր անհնազանդ և մեղսավոր ժողովրդի նկատմամբ։ Գերության մեջ լինելով՝ Իսրայելի ժողովուրդը պիտի գիտակցեր, որ Տերն է ճշմարիտ Աստվածը է, իսկ կուռքերը՝ չաստվածներ։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Արդյո՞ք ժողովուրդը հավատարիմ էր Տիրոջը։

  2. Ո՞վ էր հրեաների գլխավոր թշնամին։

  3. Ի՞նչ արեցին բաբելացիները Երուսաղեմի հետ։

43. ԳԵՐՈՒԹՅՈՒՆ00:00 / 02:58