ՆԻՆՎԵԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԶՂՋՈՒՄԸ

ՆԻՆՎԵԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԶՂՋՈՒՄԸ

(Հովնան 3)

Մի քանի շաբաթ անց Հովնանն արդեն քայլում էր մեծ քաղաքի փողոցներով՝ ամենուր քարոզելով այն, ինչ իրեն ասել էր Աստված․

- Քառասուն օրից Նինվեն կործանվելու է։

Տարօրինակ է, բայց ոչ ոք նրան չէր ծաղրում։ Ոչ ոք նրա վրա չհարձակվեց և չսպառնաց, ընդհակառակը, մարդիկ հավատում էին նրա խոսքերին։ Դատավճիռը, որի մասին նրանք լսեցին, արդար էր․ նրանք պատերազմում էին շատ ժողովուրդների հետ և ոչ պակաս չարիք էին գործում։ Եվ նրանց համար հստակ էր, որ այս ամբողջ չարիքը չէր կարող անպատիժ մնալ։

Թագավորը նույնպես լսեց մարգարեի մասին և դատաստանի վերաբերյալ նրա քարոզների մասին։

- Թող բոլոր մարդիկ աղոթեն Աստծուն, - հրամայեց նա։ - Միգուցե նա դեռ ների մեզ։ Թող բոլորը ծոմ պահեն, իսկ ի նշան զղջման, թող շքեղ հագուստների փոխարեն քուրձ հագնեն։

Երբ քառասուն օր անցավ, Հովնանը քաղաքի դիմաց եղող լեռներից մեկի վրա նստած սպասում էր, որ Նինվեն կործանվելու է, բայց ոչինչ տեղի չունեցավ։ Օրն արդեն ավարտվում էր, իսկ Նինվեն դեռ կանգուն էր։ Եվ Հովնանը խռովվեց։ Այդ դեպքում ինչու՞ էր ինքը հայտնում Աստծու դատաստանի գալստյան մասին։ Արդար կլիներ, եթե Նինվեի չար բնակիչները մեռնեին։

Լեռան վրա, ուր նստել էր Հովնանը, շատ շոգ էր, և դա ևս բարկացնում էր նրան։ Բայց երբ հաջորդ օրը նա արթնացավ, մոտկայքում մի մեծ թուփ տեսավ։ Թփի տերևների ստվերում Հովնանն իրեն ավելի լավ զգաց։

Այդ Աստված էր արել, որպեսզի այստեղ այդքան արագ թուփ աճի։ Իսկ հաջորդ օրն Աստված այնպես արեց, որ թուփը չորացավ։

Հովնան այնքան շատ վշտացավ դրանից, որ պատրաստ էր մեռնել։

Այդ ժամանակ Աստված ասաց նրան․

- Ահա տեսնու՞մ ես, դու ափսոսացիր թփի համար, որի վրա դու ո՛չ ջանք ես թափել, ո՛չ էլ աճեցրել։ Իսկ ինչու՞ ես չխնայեմ Նինվեին, որտեղ այդքան շատ մարդիկ են ապրում։

Այդ ժամանակ Հովնանը հասկացավ, որքան երկայնամիտ և ողորմած է Տերը և որքան պատրաստակամ է ներել։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ինչի՞ մասին էր Հովնանը քարոզում Նինվեում։

  2. Ինչպե՞ս Նինվեի բնակիչները արձագանքեցին նրա քարոզին։

  3. Ի՞նչ արեց Աստված Նինվեի հետ։

42. ՆԻՆՎԵԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԶՂՋՈՒՄԸ00:00 / 03:24