ՀՈՎՆԱՆԸ ԵՎ ԻՐ ՓԱԽՈՒՍՏԸ

ՀՈՎՆԱՆԸ ԵՎ ԻՐ ՓԱԽՈՒՍՏԸ

(Հովնան 1-4)

Հին ժամանակներում, որպեսզի Տերն իր խոսքը հասցներ թագավորներին կամ ամբողջ ժողվրդին, Նա ընտրում էր հատուկ մարդկանց՝ մարգարեներին։ Նրանք պետք է կատարեին Նրա կամքը։ Այդպիսի մարգարեներից մեկն էլ Հովնան անունով մի մարդ էր։

Մի անգամ Աստված նրան մի առտասովոր հանձնարարություն տվեց․

- Հովհա՛ն, - ասաց Աստված, - գնա՛ Նինվե և քարոզի՛ր այնտեղ։

Սկզբում Հովնանին թված, թե լավ չի լսել։ Նինվե՞։ Նինվեն հզոր և ահռելի հարևան պետության՝ Ասորեստանի, ամենամեծ քաղաքն էր։ Այնտեղ քարոզելն անհնար է։ Այդ երկրի բնակիչները նրան ուղղակի ծիծաղի առարկա կդարձնեն։ Այնտեղ Հովնանին կարող են ծեծել կամ նույնիսկ սպանել։

- Ո՛չ, - ասաց Հովնանը, - ես Նինվե ոչ մի դեպքում չեմ գնա։

Աստծու հանձնարարությունը չկատարելու համար, նա որոշեց փախչել Աստծուց և թաքնվել օտարության մեջ։ Հովնանը վճարեց ճամփորդության համար, բարձրացավ նավը և մեկնեց։

Սկզբում ամեն ինչ հաջող էր դասավորվում, ոչինչ փորձանքի մասին չէր կանխազգուշացնում։ Բայց երբ նրանք բաց ծով դուրս եկան, ուժեղ փոթորիկ բարձրացավ։ Ալիքներն ավելի ու ավելի էին բարձրանում։ Նավաստիներին վախ համակեց, իսկ երբ նրանց թվաց, թե ուր որ է նավը կխորտակվի, նրանք սկսեցին բարձրաձայն կոչով դիմել աստվածներին․

- Օգնե՛ք մեզ։ Փրկե՛ք մեզ։ Աստվածնե՛ր, լսե՛ք մեզ։

Բայց փոթորիկը շարունակում էր տակնուվրա անել։Իսկ Հովհա՞նը։ Չէ՞ որ նա գիտեր կենդանի Աստծուն։ Նա է՞լ էր աղոթում։ Ո՛չ, որովհետև նա չէր ցանկանում Աստծուն իր մասին հիշեցնել։ Հովհանն իջավ նավախցիկ, պառկեց այնտեղ և քնեց։ Եվ ահա նրա մոտ եկավ նավապետը և արթնացրեց նրան․

- Արթնացի՛ր և աղոթի՛ր քո Աստծուն, եթե դու այն ունես։ Մի՞թե չես տեսնում, որ խորտակվում ենք։

Հովնանը կասկածում էր, որ այդ փոթորիկը ինչ-որ կերպ կապված էր իր իր և փախուստի հետ։ Բայց Աստծու հետ խոսել նա ամեն դեպքում չէր ցանկանում։

Տախտակամածի վրա նավաստիներ էին կանգնել։

- Եկե՛ք վիճակ գցենք, - գոչեց նրանցից մեկը փոթորկի ոռնոցի միջից։ - Այդ կերպ մենք կիմանանք, թե ում համար է Աստված մեզ այս փոթորկով պատժում։

Վիճակն ընկավ Հովնանին։

- Ո՞վ ես դու և ի՞նչ ես արել, որ Աստված այդպես պատժում է քեզ և մեզ էլ քո հետ միասին։

- Ես ծառայում եմ կենդանի Աստծուն, որ արարել է երկինքը, երկիրը և ծովը, - ասաց Հովնանը, - սակայն հիմա ես փախչում եմ Նրանից։ Նա ինձ ուղարկել է Նինվե, բայց ես չեմ ուզում այնտեղ գնալ։

Նավաստիները լռեցին՝ չիմանալով ինչ անել այդ մարդու հետ։

- Վերցրե՛ք ինձ և ծովը նետե՛ք, - ասաց Հովնանը, - այդժամ փոթորիկը կդադարի։ Չէ որ այս փորձանքը միայն իմ պատաճառով է ձեզ վրա հասել։

- Ո՛չ, - որոշեցին նավաստիները, - մենք դա չենք անի։

Բայց երբ նրանք հասկացան, որ բոլոր ջանքներն անիմաստ են, այդ ժամանակ ներում հայցեցին Հովնանի Աստծուց, որին իրենք ընդհանրապես չէին ճանաչում և Հովնանին նավից դուրս գցեցին։

Նույն պահին փոթորիկը դադարեց։ Սկզբում նավաստիները նույնիսկ չէին կարողանում դրան հավատալ, բայց հետո նրանք ծնկի իջան տախտակամածի վրա և սկսեցին աղոթել իրական Աստծուն։

Իսկ ի՞նչ եղավ Հովնանին։ Նա խեղդվե՞ց։

Ո՜չ։ Չէ՞ որ Աստված իր մարգարեի մահը չէր ցանկանա։ Նա ուզում էր, որ Հովնանը քարոզի Նինվեում։ Դրա համար Աստված կետ ձուկ ուղարկեց, որը կուլ տվեց Հովնանին։ Մարգարեն երեք օր ու երեք գիշեր մնաց ձկան ներսում։ Այդ ամբողջ ժամանակ նա աղոթեց Տիրոջը, և Տերը պատվիրեց ձկանը դուրս թքել նրան ցամաք։

«Ի՜նչ հզոր է Աստված, - մտածեց Հովնանը՝ ափին հայտնվելիս։ - Նա կարող է կառավարել փոթորիկներին, ծովային կենդանիներին, և նրանք ենթարկվում են»։

Եվ նա առանց հապաղելու ուղղվեց Նինվե։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ինչու՞ Հովնանը չցանկացավ գնալ Նինվե։ Ինչպե՞ս և որտե՞ղ նա փախավ։

  2. Ինչու՞ սկսվեց փոթորիկը։

  3. Ինչու՞ փոթորիկը հանդարտվեց։ Ինչպե՞ս Հովնանը հայտնվեց ափին։

41. ՀՈՎՆԱՆԸ ԵՎ ԻՐ ՓԱԽՈՒՍՏԸ00:00 / 05:49