ՍԱԲԱՅԻ ԹԱԳՈՒՀԻ

ՍԱԲԱՅԻ ԹԱԳՈՒՀԻ

(Գ Թագավորներ 10)

Սողոմոնի փառքի և նրա մեծաշուրք շինությունների մասին համբավը հասել էր երկրի բոլոր ծագերը։ Մարդիկ գալիս էին Երուսաղեմ հոյակապ տաճարը տեսնելու և Սողոմոնի իմաստուն խոսքերը լսելու համար։ Նրանցից մեկը Սաբայի թագուհին էր։ Նա ինքը բավական հարուստ էր, որը երևում էր Սողոմոն թագավորին բերած իր նվերներից. Ուղտերին բարձած թանկարժեք խնկեր, ոսկի և թանկագին քարեր։ Այդ հարստությունը ճանապարհին հսկում էին բազմաթիվ ստրուկներ։

Սողոմոնն արքայավայել ընդունեց հայտնի հյուրին։ Սաբայի թագուհին նրան տարբեր հարցեր էր տալիս և զրուցում իր սրտում եղած ամեն բանի մասին։ Սողոմոնը պատասխանում էր նրա բոլոր հարցերին, և չկար թագավորի համար անծանոթ մի բան, որ չկարողանար բացատրել նրան։

Սաբայի թագուհի համոզվելով նրա իմաստության մեջ, տեսնելով Սողոմոնի կառուցած տունը, կերակուրները, ստրուկների ապրելու վայրը, պայմանները, ծառաների հագուստը և այն ընծաները, որ նա մատուցում էր Տիրոջ տաճարին, չէր թաքցնում իր հիացմունքը։

Նա հուզված ասաց․

- Ճիշտ էր այն, ինչ ես լսել էի քո իմաստության և հարստության մասին։ Բայց ինչպես պարզվեց, ինձ նույնիսկ քո արածի կեսի մասին չէին պատմել։ Քո իմաստությունը և գործերը գերազանցում են իմ լսածին։ Թող օրհնյալ լինի Տերը, որ բարեհաճ է քո հանդեպ և որ քեզ թագավոր է կարգել։ Նա դա արել է իր Իսրայելի հանդեպ ունեցած հավիտենական սիրուց դրդված։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ինչու՞ Սաբայի թագուհին հեռավոր ճամփորդության մեկնեց։

  2. Ի՞նչը զարմացրեց նրան Իսրայելում։

  3. Ի՞նչ ասաց նա Սողոմոնին։

40. ՍԱԲԱՅԻ ԹԱԳՈՒՀԻ00:00 / 02:20