ՏԱՃԱՐ ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ

ՏԱՃԱՐ ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ

(Գ Թագավորներ 5-8)

Աստված օրհնեց Սողոմոնի կառավարումը։ Երկրում բարեկեցություն ու խաղաղություն էր տիրում շրջակա բոլոր ժողովուդներով հանդերձ։ Բայց Սողոմոնի առաջ մեծ առաջարանք էր դրված՝ Տիրոջ տաճարի կառուցումը։

Իսրայելացիները սկսեցին կառուցել տաճարը Եգիպտոսից ելքից չորս հարյուր ութսուն տարի անց։ Սողոմոնը դաշինք կնքեց իր հոր՝ Դավթի, ընկեր Քիրամի՝ Սիդոնի և Տյուրոսի թագավորի հետ։ Նրանք պայմանավորվեցին, որ Քիրամը տաճարի կառուցման համար կտրամադրի թանկարժեք փայտ և քարեր, իսկ Իսրայելը փոխարենը՝ սննդամթերք։ Տաճարի կառուցումը տևեց յոթ տարի։ Այն ընթացավ համաձայն Դավիթ թագավորի պլանի, որ Սողոմոնին էր փոխանցել մահվանից առաջ։ Տաճարի վայրն էլ էր Դավթի կողմից ցուցվել․ Մորիա լեռան վրա, որտեղ շա՜տ վաղ ժամանակ Աբրահամն ապացուցեց իր հավատարմությունն Աստծուն, իսկ Աստված էլ պահպանեց Իսահակի կյանքը։

Տաճարը բաղկացած էր երկու հիմնական մասերից, որոնք կոչվում էին «Սրբարան» և «Սրբություն Սրբոց»։ Սրբություն Սրբոցը, որտեղ դրված էր Ուխտի տապանակը, գտնվում էր մյուս կառույցներից վեր և առանձնանում էր Սրբարանից հաստ վարագույրով։

Սրբություն Սրբոցում պատուհան չկար, այն պետք է մութ վայրում լիներ։ Աստվածաշունչը նրան անվանում է «Աստծու հետ զրույցի վայր», որովհետև այնտեղ անտեսնելի կերպով ներկա էր Աստված։

Տաճարի կառուցումից հետո այն հանդիսավոր կերպով օծվեց։ Սողոմոնը հավաքեց ամբողջ ծերակույտին / ավագանուն, զորագլուխներին և Իսրայելի ցեղերի ավագներին, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը տաճար տեղափոխեն։ Երբ քահանաները Ուխտի տապանակը բերեցին Սրբություն Սրբոց, ամպն իջավ և լցրեց ամբողջ տաճարը։

Այդ կերպ Տերը տեսանելի նշան տվեց տաճարի կառուցմանն Իր հավանության և Իսրայելի ժողովրդի մեջ իր ներկայության։

Այժմ Սողոմոնը համոզված էր, որ իր կողմից կատարված տաճարի ամբողջ աշխատանքը Տիրոջ կողմից ընդունված էր։

Հարցեր քննարկման համար

4 հարց
  1. Ինչու՞ Քիրամ թագավորն օգնեց Սողոմոնին։

  2. Որքա՞ն ժամանակ տևեց տաճարի կառուցումը։

  3. Ինչու՞ համար էր անհրաժեշտ Սրբություն Սրբոցը տաճարի մեջ։

  4. Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Ուխտի տապանակը մտցրեցին տաճար։

39. ՏԱՃԱՐ ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ00:00 / 03:14