ԴԱՎԻԹԸ ԵՎ ՍԱՎՈՒՂԸ

ԴԱՎԻԹԸ ԵՎ ՍԱՎՈՒՂԸ

(Ա Թագավորներ 19․1-10)

Այս հաղթանակից հետո Դավիթը մնաց թագավորի մոտ։ Նա ճաշում էր նրա հետ նույն սեղանին, Սավուղը զրուցում էր նրա հետ, իսկ երբեմն նաև նրա խորհուրդը հարցնում։ Ժամանակի հետ Դավիթը սովորեց զենք գործածել և ավելի ճարպիկ մարտիկ դարձավ։ Այն ամենն, ինչ այս երիտասարդն անում էր և ասում, այնքան էր դուր գալիս Սավուղին ու նրա պալատականներին, որ ի վերջո նա նշանակվեց թագավորական զորքի հրամանատար։ Սակայն այդ ժամանակ Դավթի համար ոչ պակաս կարևոր էին նաև իր հարաբերությունները Հովնաթանի՝ Սավուղի որդու, հետ, որ դարձել էր իր լավագույն ընկերը։

- Վերցրու՛ իմ զենք ու զրահը, իմ սուրն ու նետ աղեղը, - ասաց նրան Հովնաթանը Գողիաթին հաղթելուց անմիջապես հետ։ - Թող դրանք նշան լինեն իմ բարեկամության։

Եվ այդ օրվանից Դավիթն ու Հովնաթանը դարձան ամենահավատարիմ, նվիրված և մտերիմ ընկերները, և նրանցից յուրաքանչյուրը դողում էր այդ բարեկամության վրա։

Ժողովուրդը նույնպես սիրում էր Դավթին։ Դրսում գտնվող տղամարդկանց, կանանց և երեխաների մոտ նա ավելի շատ հիացմունք էր առաջացնում, քան Սավուղ թագավորը։ Դա բարկացնում էր թագավորին և նրա մեջ նախանձ առաջացնում։

Մի անգամ, երբ Սավուղը Դավթի հետ նստած էր սեղանի մոտ, թագավորը հանկարծ կրկին բարկացավ։ Դավիթն իսկույն ձեռքն առավ տավիղը, որպեսզի Սավուղին իր երաժշտությամբ հանգստացնի, բայց այս անգամ երաժշտությունը չօգնեց։ Չէ՞ որ հենց Դավիթն էր Սավուղի բարկության պատճառը։ Տեսնելով իր դիմաց նստած տավիղով պատանուն՝ նա չկարողացավ իրեն տիրապետել։ Թագավորը վերցրեց պատին հենած նիզակը և ամբողջ ուժով նետեց Դավթի վրա, բայց վերջինս զգուշավոր էր։ Նա արագ վեր թռավ, և նիզակն իր գլխավերևով սուրալով՝ մխրճվեց պատի մեջ։ Դա էլ ավելի բորբոքեց Սավուղին․ նա երկրորդ նիզակը վերցրեց և հավանաբար կխոցեր Դավթին, եթե նա կայծակնային արագությամբ կողքի չթեքվեր։

- Չե՛մ ուզում այլևս Դավթին տեսնել, - գոռաց թագավորը։ - Թող նա գնա՛ այստեղից հեռու՝ ինչ-որ մի տեղ փղշտացիների հետ կռվելու։

Սավուղը վախեցավ, որովհետև տեսավ, որ Տերը Դավթի հետ է, և հեռացրեց նրան իրենից։ Պետք է խոստովանել, որ Սավուղն ամեն դեպում Գողիաթի հետ մենամարտելու նախօրեին տված իր խոստումը պահեց․ նրա դուստր Մեղքողը դարձավ Դավթի կինը։

Եվ ամեն դեպքում Դավիթը ստիպված եղավ փախչել, որովետև Հովնաթանը տեղեկացրեց նրան, որ Սավուղը ցանկանում է ոչ միայն արտաքսել իրեն, այլև՝ սպանել։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ո՞վ էր Հովնաթանը Սավուղի համար և Դավթի համար։

  2. Ինչու՞ Սավուղը սկսեց ատել Դավթին։

  3. Ի՞նչ էր ցանկանում Սավուղն անել Դավթի հետ։

35. ԴԱՎԻԹԸ ԵՎ ՍԱՎՈՒՂԸ00:00 / 04:24