ՀԱՎԱՏՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ՀԱՎԱՏՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

(Ա Թագավորներ 17)

Սամուելի այցելությունից հետո Դավիթը շարունակում էր հովվել ոչխարներին։ Նա հաճախ էր արոտավայր գնալիս իր հետ տավիղ վերցնում։ Երբ հոտը խաղաղ արածում էր, նա տավիղ էր նվագում և նոր մեղեդիներ էր շարադրում / ստեղծում։ Բայց այլ դեպքերում հովվի գործը հեշտ չէր․ մի անգամ նա ստիպված եղավ հոտը փրկել արջից։

- Աստված ինձ հետ վարվում է այնպես, ինչպես ես իմ ոչխարների հետ, - մտածում էր Դավիթը, երբ քիչ էր մնում կորցներ գառնուկին։ - Նա հսկում է ինձ, հոգում է իմ մասին և պաշտպանում է ինձ, երբ վտանգ է սպառնում։

Դավիթը վերցրեց իր տավիղը, լարերը ուղղելով՝ փոքր ինչ մտածեց, ապա երգեց․

- Տերն է իմ հովիվը, և ինձ ոչինչ չի պակասելու։ Նա ինձ բնակեցրեց դալարագեղ վայրում և հանգստավետ ջրերի մոտ ինձ սնուցեց։ Ինձ վերադարձրեց իմ հոգին և իր անվան համար ինձ առաջնորդեց արդարության ճանապարհներով։ Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, չարից չպիտի վախենամ, քանզի դու, Տե՜ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ։

Սավուղ թագավորը տառապում էր բարկության հանկարծակի բռնկումներից, թեև արդյունքում զղջում էր դրա համար և անսահման տխրում։ Մի անգամ նա կրկին խիստ բարկացավ և պալատում եղող բոլոր մարդկանց ահուդողի մեջ գցեց։ Սավուղի ծառաներից մեկը առաջարկեց պալատ հրավիրել Դավթին, որ լավ տավիղ էր նվագում։ Նրա տավիղ նվագելը պետք է, որ հանգստացներ թագավորին։ Այդ կերպ Դավիթը հայտնվեց թագավորի պալատում։ Եթե միայն Սավուղն իմանար, որ իր առջև նստած է նա, ում Սամուելը թագավոր է օծել։ Բայց նա չէր էլ կասկածում այդ մասին և շուտով ամբողջ հոգով սիրեց պատանի Դավիթին, իսկ նրա նվագն ուղղակի ջերմացնում էր Սավուղի հոգին։

Երբ Սավուղ թագավորը պատերազմի ելավ փղշտացիների դեմ, Դավիթը կարողացավ տուն վերադառնալ։ Պատերազմի ժամանակ ու՞մ էր պետք տավիղ նվագող պատանյակը։ Այսպիսով՝ Դավիթը կրկին սկսեց հովվել իր հոր ոչխարները, իսկ նրա եղբայրները Սավուղի հետ գնացին պատերազմ։

Մի անգամ հայրը կանչեց Դավթին և ասաց․

- Վազի՛ր այնտեղ, ուր մեր զորքն է տեղակայված և եղբայրներիդ ուտելու բան տար։

Մի քանի ժամ տևեց, որպեսզի Դավիթը հասնի զորքի տեղակայման վայրը։ Նա սնունդի պաշար էր բերել եղբայրներին․ նստեց նրանց հետ և սկսեց լսել, թե ինչ են պատմում պատերազմի մասին։ Շուտով բոլորը լռեցին և լարված հեռուն էին նայում։ Մի փղշտացի իսրայելացիների բանակին էր մոտենում։ Օ՜, այդ ի՜նչ մարտիկ էր․ ամրակազմ, մկանոտ, շուրջ երեք մետր հասակով։ Նրան Գողիաթ էին անվանում․ հագին ծանր սաղավարտ էր, իսկ ձեռքին հսկայական վահան։

- Իմ առաջարկն ուժի մեջ է մնում, - գոչեց նա։ - Ինձ մարդ տվեք, և մենք երկուսով կմենամարտենք։ Եթե նա ինձ հաղթի, մենք մեզ պարտված կհամարենք։ Եթե ես հաղթեմ, ապա դուք կլինեք պարտվողը։ Հը՜, վախեցա՜ք, վախկոտնե՜ր։

- Ի՞նչ է, նա արդեն ձեզ մարտի՞ հրավիրեց, - հարցրեց Դավիթը եղբայրներին։

- Այո՛, և արդեն առաջին անգամը չէ։ Իհարկե, զուրկ տեղը։ Այս հսկայի հետ մենամարտել, կնշանակի ճիշտ մահվան գնալ։

- Բայց Աստված մեր կողմից է, - զարմացած ասաց Դավիթը։

Զինվորները ծիծաղեցին։

- Դա ինչ կապ ունի Աստծու հետ։ Չէ՞ որ խոսքը ուժի, ճարպկության և լավ սպառազինության մասին է։ Սավուղ թագավորը նույնիսկ խոստացել է իր աղջկան կնության տալ այն մարդու հետ, ով կհաղթի Գողիաթին, բայց ոչ ոք չհամարձակվեց։

Սավուղին պատմեցին, որ տավղահար պատանի Դավիթը եկել է զորքի մոտ։ Եվ Սավուղը համայեց նրան կանչել․

- Թու՛յլ տուր ինձ մենամարտել փղշտացու հետ, - խնդրեց Դավիթը։

- Նույնիսկ մտքովդ չանցնի, - պատասխանեց թագավորը։ - Դու դեռ բավական երիտասարդ ես, իսկ Գողիաթն ուժեղ է և փորձառու մարտիկ։

- Բայց ես և՛ արջին եմ հաղթել, և՛ առյուծին, երբ նրանք փորձել են հափշտակել իմ հոտի գառներին։ Եթե Աստված այն ժամանակ օգնել է ինձ, Նա կօգնի նաև փղշտացու դեմ մենամարտում, - վստահ ասաց պատանին։

- Քո հավատը հիացնում է ինձ, - ասաց Սավուղը։ - Քեզնից բացի, ոչ ոք չի ցանկանում մարտահրավերն ընդունել․․․ Հագի՛ր իմ զրահը, վերցրու՛ իմ զենքն ու գնա՛ Աստծով։

Դավիթը փորձեց հագնել Սավուղի զրահը, բայց դրանք չափազանց ծանր էին նրա համար, դրանցով նա հազիվ էր ոտքերը շարժում։ Դրա համար Դավիթը հանեց դրանք իր վրայից, վերցրեց իր հետ պարսատիկը (պարան քար նետելու համար), գտավ հինգ հարթ, տափակ քարեր, առավ հովվի գավազանը և գնաց փղշտացուն ընդառաջ։

- Հա՜ հա՜ հա՜, - ծիծաղեց փղշտացին՝ տեսնելով պարսատիկով իրեն ընդառաջ եկող պատանուն։ Այդ դու՞ ես պատրաստվում ինձ հետ մենամարտել։

- Դու իմ դեմ դուրս եկար սրով ու վահանով, իսկ ես քո դեմ՝ Տիրոջ՝ իսրայելացի զորքի Աստծու անունով։

Նա քարը դրեց իր պարսատիկի մեջ, պտտեց գլխավերևում և նետեց այն փղշտացու վրա։ Քարը դիպավ հսկայի ճակատի այն մասին, որտեղ սաղավարտով պաշտպանված չէր։ Գողիաթը գետնին ընկավ։ Դավիթը վազեց նրա մոտ, փղշտացու սուրը դուրս քաշեց պատյանից և սպանեց նրան։ Երբ իսրայելացիներն դա տեսան, նրանք ոգևորվեցին Դավթի հաղթանակով և առանց վախենալու փղշտացիներին քշեցին իրենց երկրից։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ինչպիսի՞ սպառազինություն տվեց Սավուղը Դավթին։

  2. Ինչպե՞ս Գողիաթը ծաղրեց Դավթին։

  3. Ի՞նչ կերպով Դավիթը հաղթեց Գողիաթին։

34. ՀԱՎԱՏՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ00:00 / 08:03