
ՊԱՏԱՆԻ ՀՈՎԻՎԸ
(Ա Թագավորներ 16)
Բեթղեհեմն այդ ժամանակ փոքրիկ մի գյուղ էր, որտեղ գրեթե ճամփորդներ չէին այցելում։ Բայց Աստված Սամուելին ուղարկեց հենց այստեղ ապրող մի ընտանիքում հյուընկալվելու։ Այս ընտանիքի որդիներից մեկը պիտի դառնար Իսրայելի թագավոր։ Ընտանիքի հոր՝ Հեսսեի, համար մեծ պատիվ էր, որ ինքը՝ Սամուել մարգարեն է հյուր եկել իրեն, և նա նրան հրավիրել ճաշել իրենց հետ։ Ճաշի սեղանը բացված էր, և Հեսսեն սկսեց ներկայացնել իր որդիներին․
- Սա իմ ավագ որդին է, - հպարտ ասաց նա։
«Նա արդեն իսկ թագավորավայել տեսք ունի, - մտածեց Սամուելը, - այնպես հասուն և գեղահասակ, ինչպես Սավուղը, երբ նրան թագավոր օծեցի»։
Բայց այդ ժամանակ Սամուելը լսեց Աստծու ձայնը․
- Մի՛ նայիր նրա հասակին ու արտաքինին։ Մարդը արտաքինին է նայում, իսկ Աստված՝ սրտին։ Նա չէ, որ պետք է թագավոր դառնա։
Այդպես Հեսսեն մեկը մյուսի հետևից ներկայացրեց իր յոթ որդիներին։ Սակայն ամեն անգամ Աստված ասում էր․ «Ո՛չ, այդ նա չէ՛»։
- Այժմ եկե՛ք ճաշենք, - ասաց Հեսսեն՝ ուղղվելով դեպի սեղանը։
- Սպասի՛ր, մի՞թե դու ինձ քո բոլոր որդիներին ներկայացրեցիր, - հարցրեց Սամուելը։
- Ես մի կրտսեր որդի էլ ունեմ։ Նա դաշտում ոչխարներին է արածեցնում։
- Թող նա այստեղ գա, - ասաց Սամուելը։
Շուտով պատանի Դավիթը կանգնեց Սամուելի առաջ։ Նա խարտյաշ մազեր ուներ, գեղեցիկ աչքերով ու հաճելի / գեղանի տեսքով։
Եվ Աստված Սամուելին ասաց․
- Օծի՛ր նրան, այդ նա՛ է։
Սամուելը վերցրեց յուղի սրվակը, օծեց ժառանգորդի ճակատը և ասաց․
- Տիրոջ անունով քեզ օծում եմ թագավոր Իսրայելի ժողովրդի վրա։ Աստված օրհնի՜ քեզ։
Եվ այդ պահին Տիրոջ Հոգին իջավ Դավթի վրա։
Հեսսեն և նրա որդիները զարմանքից չէին կարողանում մի բառ արտահայտել, իսկ Դավիթը մինչև վերջ չհասկացավ, թե այդ օրն իր հետ ինչ տեղի ունեցավ։
Հարցեր քննարկման համար
3 հարցԱստված ի՞նչ հանձնարարություն տվեց Սամուելին։
Քանի՞ որդիներ ուներ Հեսսեն։
Ո՞վ օծվեց թագավոր։