ԻՍՐԱՅԵԼԸ ԹԱԳԱՎՈՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ԻՍՐԱՅԵԼԸ ԹԱԳԱՎՈՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

(Ա Թագավորներ 8-10)

Սամուելը շատ էր ծերացել։ Երկար տարիների ընթացքում նա եղավ այն մարդը, որի միջոցով Աստված կառավարեց իսրայելացիներին։ Նա եղավ դատավոր՝ վեճերին արդար որոշում կայացնելիս, և եղավ մարգարե՝ կոչ անելով մարդկանց հնազանդ լինել Աստծուն։ Սակայն իսրայելացիները ցանկանում էին ուրիշ ժողովուրդների նման իրենք էլ թագավոր ունենան և ոչ թե դատավոր։

Նրանք եկան Սամուելի մոտ և ասացին․

- Մեզ վրա թագավոր կարգի՛ր։

Սամուելը շատ վշտացավ։ Նա աղոթեց Աստծուն, և Աստված պատասխանեց իր աղոթքին․

- Լսի՛ր ժողովրդի ձայնին․․․ նրանք քեզ չէ, որ մերժում են, այլ՝ ինձ, որպեսզի Ես չիշխեմ նրանց վրա։

Այդժամ Սամուելը հավաքեց բոլոր իսրայելացիներին և ասաց․

- Աստված ձեզ թագավոր կտա, բայց ահա թե ինչպիսի պարտավորություններ դու պետք է ունենաք նրա հանդեպ․ ձեր որդիները ծառայելու են նրա զորքին, ոմանք կլինեն թագավորի մարտակառքն ուղեկցող հեծյալներ, ոմանք պետք կլինեն նրա մարտակառքի համար զենք և սպառազինություն պատրաստելու համար, մյուսներն էլ նրա վարելահողերը մշակելու և բերքը հավաքելու համար։ Ձեր դուստրերը պիտի նրա համար կերակուր եփեն և հաց թխեն։ Ձեր ամենալավ խաղողի այգիները, դաշտերը և այգիները նա կխլի ձեզնից և կտա իր մերձավորներին։ Բերքի մեկ տասներորդը նա ձեզնից կվերցնի և կտա իր ծառաներին։ Ձեր ամենալավ ծառաները աշխատելու են նրա մոտ։ Եվ այդ ժամանակ դուք կզղջաք, որ ցանկացել եք թագավոր ունենալ, և պիտի խնդրեք Աստծուն, որ ազատի ձեզ նրանից, բայց Աստված չի լսի ձեզ։

Սակայն նրանք չլսեցին Սամուելի խոսքերը և շարունակեցին ասել․

- Մենք թագավոր ենք ուզում։

Այդ ժամանակ Աստված պատվիրեց Սավուղին նրանց վրա թագավոր կարգել։ Սավուղը երիտասարդ և գեղեցիկ էր, նա ժողովրդի մեջ հասակով բարձր էր բոլորից։ Իսրայելացիներն ուրախ դիմավորեցին նրան և գոչեցին․

- Թագավորն ապրած կենա՜։

Բայց Սավուղը լավ թագավոր չեղավ։ Նա չպահեց Աստծու պատվիրանները և կամայականություն դրսևորեց։ Դրա համար Աստված չցանկացավ, որ Սավուղի ժառանգները թագավորներ դառնան Իսրայելի ժողովրդի վրա։

Երբ նա դեռ թագավորում էր, Աստված ընտրեց մի երիտասարդ մարդու, որին վիճակված էր առաջնորդել Աստծու ժողովրդին Սավուղի մահից հետո։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ո՞վ էր Սամուելը ժողովրդի համար։ Ի՞նչ պետք է նա աներ։

  2. Ինչու՞ էր ժողովուրդն ուզում թագավոր ունենալ։

  3. Աստված ի՞նչ ասաց դրա մասին։

32. ԻՍՐԱՅԵԼԸ ԹԱԳԱՎՈՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ00:00 / 03:32