ԱՆՑՈՒՄ ՀՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ՄԻՋՈՎ

ԱՆՑՈՒՄ ՀՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ՄԻՋՈՎ

(Հեսու 3, 4)

Հեսու Նավեն առավոտ կանուխ Իսրայելի ժողովրդի հետ ուղղվեց դեպի Հորդանան գետը։ Նրանք գետի ափին տեղակայվելով՝ / բանակելով՝ սկսեցին պատրաստվել գետանցումին։ Հեսուն ասաց ժողովրդին, որ նախևառաջ նրանք պետք է մաքրվեն, որովհետև Տերը ցանկանում է հրաշք գործել։ Հ

Հաջորդ օրը Տերն ասաց Հեսուին․

- Այսօր Ես ցույց կտամ ժողովրդին, որ պիտի օգնեմ քեզ, ինչպես որ Մովսեսին էի օգնում։ Ասա՛ քահանաներին․ «Հենց ձեր ոտքերը մտնեն Հորդանանի ջրերի մեջ, Ուխտի տապանակը ձեռքներիդ բռնած կանգ առե՛ք»։

Եվ Հեսուն քահանաններին պատվիրեց վերցնել Ուխտի տապանակը և տանել այն ժողովրդի առջևից։ Իսկ ժողովրդին ասաց․

- Այս օրը դուք կտեսնեք Տիրոջ հրաշքները և կիմանաք, որ Աստված կենդանի է ձեր մեջ։ Ուխտի տապանակը ձեր առջևից պիտի անցնի Հորդանան գետը։ Իսրայելի ամեն ցեղից մի մարդ վերցրե՛ք, նրանք հատուկ պատվեր պիտի ստանան․․․ Հենց որ Ուխտի տապանակը տանող քահանաների ոտքերը մտնեն Հորդանանի ջրերի մեջ, ջուրը երկու կողմերի պիտի բաժանվի․ մի կողմում այն պիտի հավաքվի և պատի պես կանգնի, իսկ մյուս կողմում՝ հոսի։

Երբ Ուխտի տապանակը տանող քահանաների ոտքերը մտան գետը, վերևից հոսող ջուրը հանկարծ կանգ առավ։

Գետի մի կողմում, հոսանքն ի վեր՝ քահանաների կանգնած տեղից հեռու, ջրի մեծ պատ առաջացավ։ Մյուս կողմում ջուրը շարունակում էր հոսել, մինչև որ վերջացավ / ցամաքեց։ Մի լայն ճանապարհ գոյացավ, և քահանաներն Ուխտի տապանակը հասցրին մինչև գետի մեջտեղը։ Այնտեղ նրանք կանգ առան։ Եվ բոլոր իսրայելացիները Ուխտի տապանակի մոտով ցամաքով անցան Հորդանանի մյուս ափը։

Տերը պատվիրեց, որ տասներկու տղամարդ, իսրայելացիների յուրաքանչյուր ցեղը ներկայացնող մեկը, գետի հատակից, որտեղ Ուխտի տապանակով կանգնած էին քահանաները, մեկական քար վերցնեն և տեղափոխեն այնտեղ, որտեղ ժողովուրդը կանգ էր առել գիշերելու համար։ Իսկ տասներկու ուրիշ քարերից Հեսու Նավեն Հորդանանի հատակին, այնտեղ, որտեղ Ուխտի տապանակով քահանաներին էին կանգել, մի հուշաքար կանգնեցրեց։

Երբ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանանի մյուս ափը, նրանց հետևից դուրս եկան նաև քահանաները՝ Տիրոջ Ուխտի տապանակը ձեռքներին։ Եվ հենց նրանք դուրս եկան Հորդանանից, ջրերը լցվեցին գետահունը և առաջվա պես հոսեցին՝ ողողելով ափերը։ Ժողովուրդը Տիրոջ այս հրաշքով ապշած՝ տեղակայվեց Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան քաղաքում։ Հեսու Նավեն այնտեղ կանգնեցրեց տասներկու քարերը, որ գետից դուրս էին բերել տասներկու տղամարդիկ, և ասաց ժողովրդին․

- Երբ ձեր որդիներն իրենց հայրերին հարցնեն. «Ի՞նչ են նշանակում այս քարերը»։ Կասեք նրանց. «Հորդանան գետի ջրերն այստեղ ցամաքեցին Տիրոջ Ուխտի տապանակի առջև»։ Եվ թող այս քարերը հավիտյան հիշատակ լինեն Իսրայելի ժողովրդի համար, որպեսզի երկրի բոլոր ժողովուրդներն իմանան, որ Տիրոջ՝ ձեր Աստծու, ձեռքը հզոր է։ Եվ որպեսզի դուք վախենաք Տիրոջից՝ ձեր Աստծուց, ձեր կյանքի բոլոր օրորում»։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ո՞վ պետք է Ուխտի տապանակը ձեռքին գնար ժողովրդի առջևից։

  2. Ի՞նչ եղավ Հորդանան գետի ջրերի հետ։

  3. Ի՞նչ հուշաքար կանգնեցվեց Հորդանան գետի ափին։ Ի՞նչ էր այն նշանակում։

28. ԱՆՑՈՒՄ ՀՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ՄԻՋՈՎ00:00 / 04:47