
ԱՐԵՎՆ ՈՒ ԼՈՒՍԻՆԸ ԿԱՆԳ ԱՌԱՆ
(Հեսու 10)
Երբ Քանաանի թագավորները լսեցին Երիքովում կատարվածի մասին, նրանք միավորվեցին, որպեսզի պայքարեն Հեսու Նավեի և Իսրայելի ժողովրդի դեմ։ Իսկ Գաբավոն քաղաքի բնակիչները իսրայելացիների հետ դաշինք կնքեցին։ Այդ մասին իմանալով՝ հինգ թագավորները պաշարեցին քաղաքը։ Քաղաքի բնակիչներն օգնության խնդրանքով դիմեցին Հեսու Նավեին, և նա մեծ զորքով դուրս ելավ իր դաշնակիցների թշնամիների դեմ։ Շատ շուտով քանաանացի թագավորների միացյալ զորքը դիմեց փախուստի։
Տերը նույնպես մարտնչում էր Իր ժողովրդի համար․ թշնամու բանակի վրա երկնքից քարե կարկուտ տեղաց։ Եվ երբ արդեն մթնում էր, իսկ թշնամին դեռ վերջնականապես պարտության չէր մատնված, Հեսու Նավեն դիմեց Տիրոջը․
- Արև՛, դու՛ կանգ առ Գաբավոնի վրա, իսկ դու՛, լուսի՛ն՝ Այիալոնի հարթավայրի վրա։
Եվ Տերը լսեց այդ աղոթքը․ օրն այնքան երկարեց, մինչև որ իսրայելացիները վերջնականապես պարտության մատնեցին թշնամիներին։ Այդպիսի երևույթ / տեսարան / իրադարձություն երբեք չէր եղել։ Այս արշավի ժամանակ Հեսուն իսրայելացիների հետ միասին գրավեցին նաև այլ քաղաքներ, որովհետև Տերը օգնում էր իր ժողովուրդին։
Հարցեր քննարկման համար
3 հարցՈ՞ր քաղաքի բնակիչները դաշինք կնքեցին իսրայելացիների հետ։
Ո՞վ փրկեց Գաբավոնի բնակիչներին։
Ի՞նչ արեց Հեսու Նավեն, երբ սկսեց մթնել։