
ՋՈՒՐ ԱՊԱՌԱԺԻՑ
(Թվեր 20․1-13, 22-29)
Իսրայելացիները շատ ժամանակ անցկացրեցին անապատում՝ մի տեղից մյուսը տեղափոխվելով։ Մի անգամ նրանք եկան մի վայր, որտեղ ջուր չկար։ Ի՞նչ արեցին։ Արդյո՞ք աղոթքով դիմեցին Աստծուն, թե կրկին սկսեցին դժգոհել։ Ցավոք, նրանք վրդովվեցին Մովսեսի և Ահարոնի դեմ, ինչպես միշտ, երբ ինչ-որ փորձություն էր պատահում։ Նրանք ասում էին․
Օ՜հ, ինչու՞ մենք շուտ չմեռանք։ Ինչու՞ մեզ Եգիպտոսից հանեցիք, որ անապատում մեռնե՞նք։ Այստեղ ո՛չ թզենի կա, ո՛չ խաղող, ո՛չ մի տեսակ միրգ, իսկ հիմա էլ ջուր չկա։
Նրանք մոռացել էին, որ լոկ Աստծուն չվստահելու պատճառով էին դեռ շարունակում անապատում մնալ։ Մովսեսն ու Ահարոնը շատ էին վշտանում՝ այս դժգոհությունը լսելիս։ Նրանք գնացին ժողովրդի մոտից սրբարան, ընկան վկայության խորանի առաջ և սկսեցին աղոթել։ Շուտով Աստված խոսեց նրանց հետ։ Նա ասաց Մովսեսին․
- Վերցրու՛ գավազանդ և հավաքի՛ր ժողովրդին, ապա մոտեցի՛ր ապառաժին և ասա՛ նրան, որ ջուր տա, և ապառաժից ջուր կհոսի։
Բայց Մովսեսն ու Ահարոնը շատ զայրացած էին ժողովրդի վրա։ Նրանք ասացին․
- Լսե՛ք ինձ, անհնազանդնե՛ր, հնարավո՞ր է, որ այս ապառաժից ձեզ համար ջուր հանենք։
Եվ Մովսեսը, իր ձեռքը բարձրացնելով, երկու անգամ հարվածեց ապառաժին․ առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու անասունները խմեցին։
Արդյո՞ք Մովսեսն ու Ահարոնը ճիշտ վարվեցին։ Մովսեսը մի քանի սխալներ թույլ տվեց։ Նա չպետք է հարվածեր ապառաժին, այլ պետք է ասեր նրան։ Բացի այդ Մովսեսն ու Ահարոնը նույնպես կասկածեցին, որ ապառաժից ջուր դուրս կգա։ Սակայն, այնուամենայնիվ, Տերը ջուր տվեց, որպեսզի ցույց տա իր ողորմությունը ժողովրդի հանեպ։ Իսկ Մովսեսին ու Ահարոնին Նա ասաց․
- Այդ բանն անելու համար դուք Քանաանի երկիր չեք մտնի։
Դա նրանց համար լուրջ պատիժ էր։ Մովսեսը հաճախ էր երազում տեսնել ցանկալի Քանաանի երկիրը, որտեղ Աբրահամը զոհասեղան պատրաստեց և Աստծուն երկրպագեց։ Բայց այդ դեպքից հետ նրա երազանքները չէին իրականանալու։
Մովսեսը երկրի վրա եղած ամենահեզ մարդն էր։ Իսրայելացիները հաճախ են նրա հանդեպ անշնորհակալ եղել և նրան ողողել նախատինքներով, բայց նա երբեք կտրուկ չի պատասխանել։ Միայն այս անգամ նա չկարողացավ կառավարել իրեն։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻ՞նչ արեց ժողովուրդը, երբ նրանք հերթական անգամ ջրի պակաս ունեցան։
Աստված ի ՞նչ կերպ Մովսեսին պատվիրեց ապառաժից ջուր հանել։
Ի՞նչ արեց Մովսեսը դրա փոխարեն։