ՈՍԿԵ ՀՈՐԹԸ

ՈՍԿԵ ՀՈՐԹԸ

(Ելք 32, 33)

Մովսեսը շատ օրեր անցկացրեց Սինա լեռան վրա՝ Աստծու հետ խոսելիս։ Ժողովուրդն անհամբեր սպասում էր նրա վերադարձին։ Մովսեսին սպասելիս՝ իսրայելացիների համբերությունը հատեց։ Նրանք որոշեցին իրենց համար աստված ստեղծել, ինչպես ուրիշ ժողովուրդների մոտ էր, և երկրպագել նրան։ Մարդիկ այնքան երկար էին Ահարոնին ձանձրացրել իրենց համար կուռք պատրաստելու / շինելու խնդրանքով, որ ի վերջո նա տեղի տվեց։

- Լա՜վ, - բացականչեց Ահարոնը։ - Ես ձեզ համար կուռք կշինեմ/կպատրաստեմ։

Նա գիտեր, որ խախտում է Աստծու պատվիրանը, տեղի տալով ժողովրդի հորդորներին, բայց նա քաջություն չունեցավ բոլորին դեմ դուրս գալու։ Ահարոնը մարդկանց տված ոսկիները հավաքեց, հալեցրեց և դրանից հորթ ձուլեց։ Նա ձուլածո արձանը կանգնեցրեց ժողովրդի առաջ, և բոլորը հիացան դրանով․

- Ահա՜ մեր աստվածը։

Մովսեսը Սինա լեռան վրայից իջնելիս՝ լսեց ժողովրդի խրախճանքի ձայնը և առաջին հայացքից հասկացավ, թե ինչ է կատարվել։

- Ա՜խ դու մեղսավորներ, դուք անաստվածնե՜ր եք, - բացականչեց նա։ Նրա աչքերն արցունքով լցվեցին։ - Իսրայելի որդիները պղծվել են, թողել են կենդանի Աստծուն և երկրպագել ձուլածու հորթի՜ն։

Այս սարսափելի մեղքի տեսքից Մովսեսի սրտում բոցկլտաց զայրույթը։ Նա քարե տապանակները բարձրացրեց գլխից վեր և ամբողջ ուժով հարվածեց ժայռին, այնպես, որ դրանք դղրդյունով կտոր-կտոր եղան։ Այնուհետև Մովսեսը պատվիրեց ոչնչացնել ոսկե հորթին։

- Դուք ծանր մեղք եք գործել, - ասաց նա։ - Բայց ես կրկին կբարձրանամ լեռը և կխնդրեմ Աստծուն, որ ձեզ ների։ Գուցե Աստված մեկ անգամ էլ Իր երկայնամտությունը ցուցաբերի ձեր հանդեպ։

Մովսեսը կրկին բարձրացավ Սինա լեռը և Աստծուց ներում հայցեց իր ժողովրդի համար։

- Եթե Դու չես կարող դա անել, եթե Դու ուզում ես ոչնչացնել նրանց, ապա ինձ էլ ոչնչացրու, - աղոթում էր նա։

- Ես կպատժեմ միայն նրան, ով մեղք գործեց, բայց չեմ ոչնչացնի Իսրայելի ժողովրդին։ Գնացե՛ք և տիրացե՛ք այն երկրին, որ երդվել եմ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, իսկ Ես չեմ գա ձեր հետ, - պատասխանեց նրան Աստված։

- Տե՛ր, եթե Դու չգաս մեզ հետ, ապա ես էլ չեմ ցանկանա ժողովրդին այնտեղ տանել, որովետև առանց Քեզ մենք դատապարտված ենք, - աղերսեց Մովսեսը։

- Մովսե՛ս, Ես սիրում եմ քեզ, - եղավ Աստծու պատասխանը, - դրա համար էլ Ես կկատարեմ քո խնդրանքը։ Ես ներում եմ ժողովրդին իր մեղքը և կգամ ձեզ հետ խոստացված երկիրը։

Փոքր-ինչ ուշ Աստված Մովսեսին պատվիրեց պատրաստել քարե նոր սալիկներ՝ տապանակներ և դրանց վրա գրել տասը պատվիրանները։

Հարցեր քննարկման համար

5 հարց
  1. Ու՞մ դիմեցին Իսրայելի որդիներն իրենց համար աստված պատրաստելու խնդրանքով։

  2. Ի՞նչ կենդանու կերպարով Ահարոնը կուռք ձուլեց։

  3. Աստված ի՞նչ ցանկացավ անել ժողովրդի հետ։

  4. Որքա՞ն ժամանակ Մովսեսը մնաց լեռան գագաթին։

  5. Ի՞նչ արեց Մովսեսը, երբ իջավ լեռան վրայից։

23. ՈՍԿԵ ՀՈՐԹԸ00:00 / 04:37