ՀԱԿՈԲԻ ԵՐԱԶԸ

ՀԱԿՈԲԻ ԵՐԱԶԸ

(Ծննդոց 28)

- Դու պետք է փախչես, - համառորեն Հակոբին համոզում էր Ռեբեկան։ Ծառաներից մեկը նրան ասել էր, որ Եսավը բարկացած սպառնացել էր սպանել Հակոբին։ - Փախի՛ր իմ եղբայր Լաբանի մոտ՝ քո պապ Աբրահամի հայրենիք։ Եթե դու այստեղ չլինես, եղբորդ բարկությունը մի քանի տարի հետո կմեղմանա։ Այդ ժամանակ ես քո հետևից մարդ կուղարկեմ, և դու կկարողանաս վերադառնալ։

Ռեբեկան արդեն գիտեր, թե ինչ պիտի ասեր ամուսնուն՝ Իսահակին, որպեսզի նա արձակեր իրենց որդի Հակոբին։

- Պետք չէ, որ Հակոբն ամուսնանա անաստված կնոջ հետ, նրան Աստծուն ճանաչող կին է պետք։

Իսահակը համաձայնվեց դրա հետ։ Չէ՞ որ իր կինն էլ էր շատ տարիներ առաջ Աբրահամի հայրենիքից եկել։ Թող Հակոբն էլ իր համար այնտեղից կին գտներ։

Իսահակն իր մոտ կանչեց Հակոբին։

- Հակո՛բ, տղա՛ս, քեզ համար այստեղից կին չառնե՛ս, - ասաց Իսահակը։ - Գնա՛ Քանաան՝ մորդ հայրենիքը։ Դու այնտեղ քեզ կին կգնես։ Թող Աստված քեզ օրհնի։

«Դա լավ է, - մտածեց Հակոբը։ -Նույնիսկ հայրիկն է ինձ ուղարկում, և ես կկարողնամ թաքնվել Եսավից այնպես, որ դա փախուստի չի նմանվի»։

Նա հրաժեշտ տվեց իր ծնողներին և տանեցիներին ու ճամփա ընկավ։

Հակոբը հորից ոչինչ չխնդրեց հետը վերցնելու համար։ Նա իր հետ չվերցրեց ոչ ծառա, ոչ ոչխար, ոչ այծ, նույնիսկ ավանակ չվերցրեց։ Նա միայնակ ճամփա ընկավ։ Հակոբի հոգին տխուր էր։ Նա մի թշվառ թափառական էր և գնում էր հեռավոր երկիր, որ երբեք չէր տեսել։ Ոչ վրան կար, ոչ տուն, որտեղ Հակոբը կկարողնար ճանապարհին քնել, դրա համար երբ գիշեր եղավ, նա մի քար դրեց գլխի տակ և պառկեց գետնին՝ քնելու։ Այդ երկրում գիշատիչ կենդանիներ կային, բայց Աստված հսկում էր Հակոբի ճանապարհը։ Նա գիտեր, թե որքան ծանր էր Հակոբի հոգին, և դրա համար նրան մի հրաշալի երազ ցույց տվեց։

Նա երազին մի աստիճան տեսավ, որ կանգնած էր երկրի վրա, իսկ վերնամասով հասնում էր երկնքին։ Աստիճանի վրայով հրեշտակներ էին վերուվար անում, իսկ վերևում կանգնած էր Աստված։ Նա ասաց Հակոբին․

- Ես եմ Աստվածը, որ խոսեց Աբրահամի և Իսահակի հետ։ Հողը / երկիրը, որի վրա դու պառկած ես, ես տալու եմ քեզ և քո սերունդներին։ Նրանք շատ են լինելու, և նրանց միջոցով / նրանցով են օրհնվելու երկրի վրա եղող բոլոր ազգերը։ Հակո՛բ, Ես կլինեմ քեզ հետ, ուր որ գնաս և կպահպանեմ քեզ։

Այստեղ Հակոբն արթնացավ։ «Սա ուղղակի երազ չէր, - մտածեց նա։ - Ինքը Աստված եղավ այս վայրում։ նա խոսեց ինձ հետ»։

Հակոբը վերցրեց իր գլխի տակի քարը և այն իբրև հիշատակի քար կանգնեցրեց։ Այնուհետև նա սկսեց աղոթել․

- Աստվա՛ծ, եթե Դու պահպանես ինձ այս երկար և վտանգավոր ճանապարհի ընթացքում՝չթողնելով ինձ մեռնել և անվնաս ինձ հետ կվերադարձնես, ապա ես կերկրպագեմ և կծառայեմ Քեզ իմ ամբողջ կյանքի ընթացքում՝ տալով Քո ինձ տվածի մեկ տասներորդ մասը։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ինչու՞ Հակոբը թողեց իր տունը և գնաց հեռավոր երկիր։

  2. Հակոբն ի՞նչ երազ տեսավ։

  3. Ի՞նչ ասաց Աստված Հակոբին։

11. ՀԱԿՈԲԻ ԵՐԱԶԸ00:00 / 04:33