
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
(Ծննդոց 39, 40, 41)
Վաճառականները Հովսեփին բերեցին Եգիպտոս և վաճառեցին Պետափրեսին՝ փարավոնի թիկնազորի պետին։ Հովսեփն արագ սովորեց եգիպտացիների լեզուն, ճարպկորեն կատարում էր իրեն վստահված բոլոր գործերը և շուտով դարձավ Պետափրեսի տան ծառաների վերակացուն։ Հովսեփն ուրախանում էր, որ Աստված իրեն այս օտար երկրում միայնակ չէր թողել և օգնում էր իրեն։
Պետափրեսը բարի տանտեր էր, ի տարբերություն նրա նենգ կնոջ։ Մի անգամ, երբ Պետափրեսը տանից բացակայում էր, կինը Հովսեփին զրպարտեց՝ մեղադրելով մի բանի մեջ, որ նա չէր արել։ Դրա համար նա բանտ ընկավ, բայց Աստված այնտեղ էլ նրան չլքեց։
Բանտապետը նկատեց, որ Հովսեփը վստահելի մարդ է, և նրան վերակացու կարգեց բանտարկյալների վրա։ Մի գիշեր երկու բանտարկյալներ՝ պալատի տակառապետը և մատակարարը, երազ տեսան, որ շատ անհանգստացրեց նրանց։
- Եթե Աստված ինձ ցույց տա, թե ինչ են նշանակում ձեր երազները, ապա ես կօգնեմ ձեզ, - առաջարկեց Հովսեփը։ - Պատմե՛ք ինձ դրանք։
Եվ երբ Հովսեփը լսեց տակառապետի և մատակարարի երազները, նա ստիպված չեղավ երկար մտածելու․ Աստված ինքը Հովսեփին մեկնեց դրանց նշանակությունը։
Որոշ ժամանակ անց, բանտից հեռու, մեկ ուրիշ տան մեջ, հիանալի ննջասենակում մի մարդ էլ էր տարօրինակ երազներ տեսնում։ Դա Եգիպտոսի փարավոնն էր։ Նա երազում տեսել էր, որ Նեղոս գետից դուրս ելան յոթ կովեր։ Դրանք առողջ և պարարտ կովեր էին և խաղաղ / հանգիստ արածում էրն գետի ափին։ Իսկ հետո Նեղոսից դուրս ելան ևս յոթ այնքան նիհար կովեր, որ կարելի էր հաշվել նրանց ոսկորները։ Եվ նիհար կովերը կերան պարարտ կովերին ու դրանից նրանք գեր չդարձան։
Եվ փարավոնն արթնացավ, բայց շուտով կրկին քուն մտավ և մի ուրիշ երազ տեսավ։ Այս անգամ նա տեսավ մի ցողուն, որի վրա աճել էին յոթ հասկեր։ Հասկերը մեծ էին և ցորենով լեցուն, բայց հանկարծ հայտնվեցին յոթ այլ չորացած և փուճ հասկեր։ Եվ նիհար հասկերը կերան ցորենով լեցուն հասկերին։ Սարսափելի էր տեսնելը։
Փարավոնը զարթնեց սառը քրտինքի մեջ և լի անհասկանալի անհանգստությամբ։ Նա հասկացավ, որ այդ երազները նշան էին, բայց արդյոք ի՞նչ էին դրանք նշանակում․․․ Նա սկսեց մտածել դրանց մասին, բայց համապատասխան բացատրություն չգտավ։ Այդ ժամանակ հրամայեց Եգիպտոսի իմաստուններին անհապաղ պալատ գալ։ Երբ նրանք հավաքվեցին, փարավոնը պատմեց իր երազները, սակայն ոչ ոք չկարողացավ մեկնել դրանք։ Փարավոնը զայրույթից բոլորին քշեց իր մոտից։ Այդ ժամանակ նրա գլխավոր տակառապետը, որ երկու տարի առաջ բանտում էր եղել Հովսեփի հետ, հիշեց նրա մասին։ Չէ որ նա պացատրեց իր երազի նշանակությունը։ Տակառապետը փարավոնին պատմեց այդ մասին, և վերջինս հրամայեց իսկույն Հովսեփին իր մոտ բերել։
- Ուրեմն, դու կարո՞ղ ես երազներ մեկնել, - հարցրեց Հովսեփին փարավոնը։
- Ո՛չ, ես դա չեմ կարող անել, - պատասխանեց Հովսեփը, - բայց Աստված կօգնի ինձ հասկանալ դրանց նշանակությունը։
Եվ փարավոնը պատմեց նրան այն ամենն, ինչ տեսել էր երազում։
- Երկու երազներն էլ նույն իմաստն ունեն, - ասաց Հովսեփը։ - Յոթ պարարտ կովերը, ինչպես նաև յոթ լեցուն հասկերը, որ դու տեսել ես, նշանակում են Եգիպտոսում բերքառատության յոթ տարիներ են սպասվում։ Իսկ նիհար կովերն ու փուճ հասկերը նշանակում են, որ յոթ բերքառատ տարներին հաջորդելու են սովի տարիներ։ Սովն այնքան խիստ է լինելու, որ դրա սկսվելուց հետո նախկին բերքառատության հետքն անգամ չի երևալու։ Իսկ այն, որ դու նույն իմաստն ունեցող երկու երազներ ես տեսել, վկայում է այն մասին, որ Աստված անպայման կատարելու է այն, ինչ հիմա ես քեզ պատմեցի։
Փարավոնը շատ մտահոգվեց։
- Իսկ հնարավոր չէ՞ / արդյո՞ք կարելի է մեր երկրին սպառնացող վտանգն ինչ որ կերպ կասնեցել։
- Կարելի է, - պատասխանեց Հովսեփը։ - Սովն անխուսափելի կերպով վրա է հասնելու, բայց դու պետք է դրան պատրաստվես։ Խորհուրդ կտամ, որ ցորենի շտեմարանների վրա մի իմաստուն մարդու վերակացու կարգես։ Նա պետք է յոթ տարվա ընթացքում գնի բերքի ավելցուկը և ամբարի այն հատուկ շտեմարանում։ Եվ երբ երաշտը սկսվի, սնունդը կբավականացնի։
Փարավոնին այդ առաջարկը դուր եկավ։ Նա վեր կացավ և ասաց․
- Քանի որ Աստված քեզ հայտնեց այդ ամենը, ուրեմն քեզնից ավելի իմաստուն ու խելացի մարդ չկա։ Իմ ողջ ժողովուրդը քո խոսքին կենթարկվի։ Ես քեզ կառավարիչ եմ կարգում ամբողջ Եգիպտոսի հողերի վրա, միայն թե ես քեզնից ավելի բարձր կլինեմ գահով։
Փարավոնը, ի նշան իշխանության շնորհման, մատից հանեց մատանին և հագցրեց Հովսեփի մատին։ Նույնպես նրան հագցրեց շքեղ զգեստներ և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին։ Փարավոնը Հովսեփին կառք նվիրեց, և բոլոր մարդիկ նրան հանդիպելիս պետք է խոնարհվեին նրա առաջ։
Այդ կերպ փարավոնը Հովսեփին դարձրեց Եգիպտոսի կառավարիչը։ Հովսեփը, ընդունելով երկրի կառավարումը, պետք է շատ աշխատեր։ Նա հրամայեց ամբողջ երկրով ցորենի մեծ շտեմարաններ կառուցել։ Նա իր ժամանակը զվարճանքների ու խնջույքների վրա չէր ծախսում, այլ ամբողջ ժամանակ հոգ էր տանում ժողովրդի բարորության համար։
Հովսեփն անսահման շնորհակալ էր Աստծուն, որ այդպիսի հրաշալի կերպով իրեն ազատեց բանտից։ Սակայն նա չէր ուրախանում շքեղ հագուստներ կրելու և իշխանություն վայելելու համար, այլ որ իրեն հնարավորություն էր ընձեռվել մարդկանց մեծ բարիք գործելու՝ սովից փրկելու համար։
Շուտով Հովսեփն ամուսնացավ, և երկու որդիներ ունեցավ։ Նա հաճախ էր հիշում իր ծեր հորը և չէր կորցնում հույսը մի օր նրա հետ կրկին հանդիպելու։ Հիշում էր նաև իր եղբայրներին այն հույսով, որ նրանք զղջացել են իրենց չար արարքի համար։ Հովսեփի հոգում ատելություն չկար եղբայրների նկատմամբ։ Նա հասկանում էր, որ այդ Աստված է թույլ տվել, որ ինքը Եգիպտոս ստրկության վաճառվի։ Իսկ Աստված դա արեց, որպեսզի արդյունքում փրկի մահացու սովից ոչ միայն եգիպտացիներին, այլև Հակոբի ամբողջ ընտանիքին։
Հարցեր քննարկման համար
3 հարցՈ՞ւր տարան Հովսեփին վաճառականները, որ գնել էին նրա եղբայրներից։
Ո՞ւմ նրանք վաճառեցին Հովսեփին։
Ինչպե՞ս էր Աստված Հովսեփին օգնում Եգիպտոսում։